Metallica
English: Metallica

Metallica
Metallica at The O2 Arena London 2008.jpg
Մետալիկան The O2 Arena 2008–ին։ Ձախից աջ՝ Քիրք Համեթ, Լարս Ուլրիխ, Ջեյմս Հեթֆիլդ և Ռոբերտ Տրուխիլիո։
Metallica logo.png
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերհևի մետալ, Թրեշ մետալ
Գործունեություն1981–ներկա
ԼեյբլElektra, Vertigo, Megaforce, metallica.com
Անդամներ
Ջեյմս Հեթֆիլդ
Լարս Ուլրիխ
Քիրք Համեթ
Ռոբերտ Տրոոխիլիո
Նախկին անդամներ
Ռոն ՄքԳավնի
Դեյվ Մասթեյն
Քլիֆ Բըրտոն
Ջեյսոն Նյուսթեդ

Metallica (մը-թա-լլիքա)-ն ամերիկյան ծանր մետալ խումբ է՝ կազմավորված Լոս Անջելեսում: Այն կազմավորվել է 1981 թվականին, երբ վոկալիստ, կիթառահար Ջեյմս Հեթֆիլդն արձագանքում է հարվածային գործիքներ նվագող Լարս Ուլրիխի տեղական թերթերից մեկում տված հայտարարությանը: Խմբի ներկայիս կազմում ընդգրկված են նշված երկու հիմնադիր անդամները, գլխավոր կիթառահար Քիրք Հեմմեթը և բաս կիթառահար Ռոբերտ Թրուհիլոն: Նախկինում խմբում նվագել են նաև կիթառահար Դեիվ Մասթեինը, բասսիստներ Ռոն ՄըքԳովնին, Քլիֆ Բյորթնը և Ջեյսոն Նյուսթեդը:

Խմբի ստեղծած երաժշտության գործիքավորումը, արագ տեմպն ու ագրեսիվությունը նրանց տեղավորել են թրեշ մետալի հիմնադիր «մեծ քառյակի» մեջ, Slayer-ի, Megadeth-ի և Anthrax-ի կողքին։ Metallica-ն վաստակել է աճող երկրպագուների բանակ ստորգետնյա երաժշտական համայնքում և արժանացել է քննադատների հավանությանը իր առաջին չորս ալբոմներով, նրանց երրորդ ալբոմը` Master of Puppets-ը համարվում է ամենից ազդեցիկ և ծանր թրեշ մետալ ալբոմներից մեկը: Metallica-ի հինգերորդ, համանուն ալբոմը` Metallica (1991)-ն պարունակելով համեմատաբար ավելի մելոդիկ երգեր ունեցավ կոմերցիոն հաջողություն և զգալիորեն մեծացրեց խմբի լսարանը: Ալբոմը դարձավ նաև իրենց առաջին ալբոմը, որը զբաղեցրեց առաջին հորիզոնական Բիլբորդ 200-ում: Այդ հաջողությունը նրանք ունեցան նաև հաջորդող չորս ստուդիո ալբոմներում: 2000 թվականին խումբը միացավ Նեփսթերի դեմ դատական գործ բացած արտիստներին: Նեփսթերը կիսվում էր խմբի հեղինակային պաշտպանված նյութերով առանց խմբի հետ որևէ համաձայնության: Գործը հաջողություն ունեցավ, իսկ Նեփսթերը դարձավ վճարիր-օգտագործիր ծառայություն: St. Anger (2003) ալբոմը դժկամությամբ ընդունվեց հանրության կողմից, նրանում բացակում էին կիթառի սոլո հատվածները, հարվածային գործիքների ձայնը որակյալ չէր: Միաժամանակ լույս տեսած Some Kind of Monster դոկումենտալ ֆիլմում պատկերված էր ալբոմի ձայնագրության ընթացքում խմբում տիրող լարված մթնոլորտը: 2008 թվականին հրատարակված Death Magnetic ալբոմով խումբը վերադարձավ իր արմատական ոճին, իսկ 2009 թվականին այն արժանացավ Rock and Roll Hall of Fame-ի:

Metallica-ի ալբոմները վաճառվել են ընդհանուր 100 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում, ինչը դարձնում է նրան կոմերցիոն ամենահաջող մետալ կոլեկտիվներից մեկը։ 2011 թ․-ին ամենամեծ մետալ ամսագրերից մեկը՝ «Kerrang!»-ը հունիսյան համարում Metallica-ն ճանաչել է վերջին 30 տարվա լավագույն մետալ խումբ։

Other Languages
Afrikaans: Metallica
Akan: Metallica
Alemannisch: Metallica
aragonés: Metallica
Ænglisc: Metallica
العربية: ميتاليكا
asturianu: Metallica
azərbaycanca: Metallica
تۆرکجه: متالیکا
Boarisch: Metallica
беларуская: Metallica
беларуская (тарашкевіца)‎: Metallica
български: Металика
বাংলা: মেটালিকা
brezhoneg: Metallica
bosanski: Metallica
català: Metallica
Cebuano: Metallica
کوردی: مێتالیکا
čeština: Metallica
Cymraeg: Metallica
dansk: Metallica
Deutsch: Metallica
Zazaki: Metallica
ދިވެހިބަސް: މެޓަލިކާ
Ελληνικά: Metallica
emiliàn e rumagnòl: Metallica
English: Metallica
Esperanto: Metallica
español: Metallica
eesti: Metallica
euskara: Metallica
فارسی: متالیکا
suomi: Metallica
føroyskt: Metallica
français: Metallica
Gaeilge: Metallica
galego: Metallica
עברית: מטאליקה
हिन्दी: मेटालिका
hrvatski: Metallica
hornjoserbsce: Metallica
magyar: Metallica
Bahasa Indonesia: Metallica
íslenska: Metallica
italiano: Metallica
日本語: メタリカ
ქართული: მეტალიკა
Taqbaylit: Metallica
қазақша: Metallica
한국어: 메탈리카
kurdî: Metallica
Latina: Metallica
Ladino: Metallica
Lëtzebuergesch: Metallica
лезги: Metallica
Limburgs: Metallica
lumbaart: Metallica
lietuvių: Metallica
latviešu: Metallica
मैथिली: मेटालिका
Malagasy: Metallica
македонски: Metallica
монгол: Металлика
Bahasa Melayu: Metallica
မြန်မာဘာသာ: မက်တယ်လ်လစ်ကာ
Nāhuatl: Metallica
Plattdüütsch: Metallica
नेपाली: मेटालिका
नेपाल भाषा: मेटालिका
Nederlands: Metallica
norsk nynorsk: Metallica
norsk: Metallica
occitan: Metallica
polski: Metallica
پنجابی: مٹالیکا
português: Metallica
Runa Simi: Metallica
română: Metallica
русский: Metallica
sicilianu: Metàllica
Scots: Metallica
srpskohrvatski / српскохрватски: Metallica
Simple English: Metallica
slovenčina: Metallica
slovenščina: Metallica
shqip: Metallica
српски / srpski: Металика
svenska: Metallica
ślůnski: Metallica
Tagalog: Metallica
Türkçe: Metallica
татарча/tatarça: Metallica
українська: Metallica
oʻzbekcha/ўзбекча: Metallica
vèneto: Metallica
vepsän kel’: Metallica
Tiếng Việt: Metallica
West-Vlams: Metallica
მარგალური: Metallica
中文: 金属乐队
粵語: 金屬樂隊