Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
Բնագիր անվանումշվեդ.՝ Nobelpriset i fysik
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ՏիպԱմենամյա
Ում է տրվումՄարդկանց և կազմակերպություններին
Ում կողմից է տրվումՇվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա
Պարգևատրման հիմքըՖիզիկայի բնագավառում բացառիկ ներդրում կատարածներին
ԿարգավիճակԳործող
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1901
Առաջին պարգևատրում1901-12-10 (116 տարի առաջ)
Պարգևատրման քանակը109
Վեբկայքnobelprize.org

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i fysik), Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից տրող ամենամյա մրցանակ։ Ըստ 1885 թվականին հաստատված Ալֆրեդ Նոբելի կտակի տրող հինգ մրցանակներից մեկը (քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի, գրականության և խաղաղության մրցանակների հետ միասին), որը առաջին անգամ շնորհվել է 1901 թվականին՝ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենին «Ի նշան ուշագրավ ճառագայթների, որոնք հետագայում կոչվեցին իր անունով, հայտնաբերման գործում իր ունեցած բացառիկ ծառայության»։ Այս մրցանակը կառավարվում է Նոբելյան հիմնադրամի կողմից և տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ։

Նախապատմություն

Ըստ Ալֆրեդ Նոբելի վերջին կտակի՝ իր կարողությունը պետք օգտագործվեր մրցանակների շարք ստեղծելու համար, որոնք պետք է տրվեն ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ֆիզիոլոգիայի և խաղաղարարության բնագավառներում «մարդկությանը ամենամեծ օգուտ» տվածներին[1]։ Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, սակայն վերջինը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ և ստորագրել 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում գտնվող Շվեդ-Նորվեգական ակումբում[2][3]։ Նոբելը իր ակտիվների 95%-ը, շուրջ 31 միլիոն Շվեդական կրոնա, հատկացրել է հինգ Նոբելյան մրցանակների ստեղծման համար[4]։

Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Нобэлеўская прэмія ў галіне фізыкі
Bahasa Indonesia: Nobel Fisika
Lëtzebuergesch: Nobelpräis fir Physik
Plattdüütsch: Nobelpries för Physik
norsk nynorsk: Nobelprisen i fysikk
português: Nobel de Física
srpskohrvatski / српскохрватски: Nobelova nagrada za fiziku
oʻzbekcha/ўзбекча: Fizika boʻyicha Nobel mukofoti
Tiếng Việt: Giải Nobel Vật lý