Տերմինաբանություն

Տերմինաբանություն, եզրաբանություն,

  1. գիտության, տեխնիկայի, մշակույթի ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներին վերաբերող գիտական տերմինների (եզրերի) ամբողջություն
  2. որևէ առանձին բնագավառի տերմինների համակարգ,
  3. բառագիտության բաժին, որ զբաղվում է լեզվի տերմինների համակարգի ուսումնասիրությամբ։ Յուրաքանչյուր մասնագիտությանը հատուկ հասկացություններն արտահայտվում են համապատասխան տերմիններով, որոնք տվյալ մասնագիտության հասկացությունների համակարգի և տվյալ լեզվի բառային կազմի բաղկացուցիչ մասն են։ Տարբեր լեզուների տերմինաբանությունը գոյանում է տարբեր աղբյուրներից, եվրոպական լեզուներում տերմինաբանության գլխավոր աղբյուրը եղել են հունական և լատինական տերմինացված բառեր ու բառակապակցություններ, Մերձավոր Արևելքի մի շարք լեզուներում՝ արաբերեն բառեր։ Այդ լեզուների տերմինաբանության մի մասը կազմվել է ազգերի լեզվամիջոցներով։ Մի շարք լեզուների, այդ թվում՝ հայոց լեզվի, տերմինաբանությունը սկզբից ևեթ ունեցել է առավելապես ազգային բնույթ։ Հայերենի այժմյան տերմինաբանությունը բաղկացած է երեք շերտից՝ զուտ ազգային (ծանրաչափ, արբանյակ), փոխառյալ (պոզիտրոն, նուկլոն), խառը (սպեկտրագիր, էլեկտրագիր)։ Տեղեկատվության նպատակով հրատարակվում են տերմինաբանական բառարաններ՝ նվիրված այս կամ այն բնագավառին։ Հայերեն հրատարակվել են բժշկական, բուսաբանական, գրականագիտական, մաթեմատիկական, տնտեսագիտական, ռազմական, մարզական, պոլիտեխնիկական և այլ բնագավառների տերմինաբանական բառարաններ։ Տվյալ լեզվի այս կամ այն բնագավառի տերմինաբանության կանոնավորումը կատարվում է գիտական մեկ հասկացությանը մեկ բառ (կամ բառակապակցություն) սկզբունքի համաձայն, հնարավորինս վերացվում են տերմինային զուգահեռությունները։ Տերմինաբանությունյան կանոնավորումով զբաղվում են հատուկ հանձնախմբեր, կոմիտեներ, ՅՈԻՆԵՍԿՕ-ի Ինֆոտերմը և այլն։ Գիտության միջազգային ասպարեզում ձգտում կա ստեղծելու առանձին բնագավառների միջազգային տերմինաբանություն, և այդ նպատակով հրատարակվում են հատուկ կարգացանկեր։
  • Տես նաև

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 676 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
azərbaycanca: Terminologiya
беларуская: Тэрміналогія
беларуская (тарашкевіца)‎: Тэрміналёгія
български: Терминология
বাংলা: পরিভাষা
català: Terminologia
čeština: Terminologie
English: Terminology
Esperanto: Terminologio
español: Terminología
euskara: Terminologia
français: Terminologie
Gàidhlig: Briathar
Bahasa Indonesia: Terminologi
italiano: Terminologia
日本語: 学術用語
қазақша: Терминология
한국어: 전문 용어
lietuvių: Terminologija
latviešu: Terminoloģija
Nederlands: Terminologie
polski: Terminolog
português: Terminologia
română: Terminologie
русский: Терминология
Simple English: Terminology
slovenščina: Terminologija
Soomaaliga: Eray bixin
Basa Sunda: Kumpulan sajak
svenska: Terminologi
Türkçe: Terminoloji
татарча/tatarça: Терминология
українська: Термінологія
中文: 术语学
Bân-lâm-gú: Iōng-gí-ha̍k
粵語: 行話學