Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ

Կանոնակարգի հապավում:

Հոդվածները պետք է հենվեն վավերականելի (ստուգելի), երկրորդական, հրապարակված աղբյուրների վրա, որոնք փաստերի ստուգման և ճշգրտության համբավ ունեն: Վավերական են համարվում այն աղբյուրները, որոնք վստահելի ճանապարհով են տպագրվել՝ այսինքն նրանց վրա կատարվել է սպառիչ գրական և տեխնիկական խմբագրություն, և գրվել են այդ թեմային քաջածանոթ և վստահելի անձանց միջոցով: Հոդվածները չպիտի հենվեն Վիքիպեդիացիների կարծիքների վրա, որոնք կարդացել և մեկնաբանել են առաջնային աղբյուրները իրենց համար: Նաև, մի աղբյուր որ վավերականելի է մի կոնտեքստում, կարելի է վավերականելի չլինի մյուսում: Ճիշտ աղբյուր ներկայացնելը միշտ կապվում է կոնտեքստին. առողջ բանականությունը և խմբագրման դատողությունը ընթացքի անհրաժեշտ մասերից են:

Տպագրվածը կարող է վերաբերել ոչ միայն տեքստային նյութերին, այլ լսանյութերին, տեսանյութերին և այլ մուլտիմեդիայի նյութերին, որոնք արձանագրվել և հաղորդվել, տեղաբաշխվել կամ արխիվացվել են մի վավերականելի երրորդ-կողմանու կողմից: Տեքստային աղբյուրների նման, սրանք պետք է ճշգրտորեն նշվեն: Նաև, այդ մեդիայի արխիվացված պատճենը պիտի գոյություն ունենա, սակայն պարտադիր չէ, որ համացանցում հասանելի լինի:

Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Вікіпэдыя:Крыніцы, вартыя даверу
Bahasa Indonesia: Wikipedia:Sumber tepercaya
srpskohrvatski / српскохрватски: Wikipedia:Pouzdani izvori
oʻzbekcha/ўзбекча: Vikipediya:Nufuzli manbalar