Վեստ Ինդիա

Վեստ Ինդիա ( անգլ.՝ Wes Indies, բառացի՝ Արևմտյան Հնդկաստան), Ատլանտյան օվկիանոսի կղզիների ընդհանուր անվանումը Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքների միջև։ Ձգվում է աղեղնաձև մոտ 3 հազար կմ երկարությամբ։ Ընդգրկում է Բահամյան, Մեծ Անտիլյան և Փոքր Անտիլյան կղզիները, որոնք պատկանում են Հյուսիսային Ամերիկային։ Կղզիների ընդհանուր տարածությունը մոտ 240 հազար կմ2 է, բնակչությունը՝ 29 միլիոն (1980 թ.)։ Կղզիների մեծ մասը հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը իր նավարկությունների ժամանակ (1492-1502 թթ.) և սխալմամբ դրանք ընդունել որպես Հնդկաստանի մի մասը։ Ի տարբերություն Հնդկաստանի (Օստ Ինդիա), այդ կղզիներն ավելի ուշ սկսեցին անվանել Վեստ Ինդիա։ Կղզիների ռելիեֆը լեռնային է, մասնատված։ Առավելագույն բարձրությունը 3176 մ է (Դուարտե լեռ, Հայիթի կղզում)։ Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ։ Հաճախակի են երկրաշարժերը։

Other Languages
Afrikaans: Wes-Indië
Ænglisc: Westindīega
অসমীয়া: ৱেষ্ট ইণ্ডিজ
žemaitėška: Vest Indėjė
беларуская: Вест-Індыя
беларуская (тарашкевіца)‎: Вэст-Індыя
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Să̤ Éng-dô Gùng-dō̤
Cebuano: West Indies
čeština: Západní Indie
dansk: Vestindien
English: West Indies
فارسی: هند غربی
Nordfriisk: Kariibisk eilunen
ગુજરાતી: વેસ્ટ ઇન્ડિઝ
客家語/Hak-kâ-ngî: Sî Yin-thu Khiùn-tó
interlingua: Indias Occidental
Bahasa Indonesia: Hindia Barat
한국어: 서인도 제도
Кыргызча: Вест-Индия
lietuvių: Vest Indija
latviešu: Vestindija
Nederlands: West-Indië
norsk: Vestindia
پنجابی: لہندا انڈیز
português: Índias Ocidentais
русский: Вест-Индия
sicilianu: Indi Uccidintali
српски / srpski: Западне Индије
svenska: Västindien
українська: Вест-Індія
oʻzbekcha/ўзбекча: Vest-Indiya
Tiếng Việt: Tây Ấn
Bân-lâm-gú: Sai Ìn-tō͘ Kûn-tó