Սրբազան Հռոմեական կայսրություն

Sacrum Romanum Imperium Nationis Germanicæ
Heiliges Römisches Reich Deutscher Nation
Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն
 Արևելյան-Ֆրանսիա 962 - 1806 Հռենոսյան դաշնություն (1806) 
Ավստրիական կայսրություն 
Պրուսիայի թագավորություն 
Banner of the Holy Roman Emperor (after 1400).svgWappen Kaiser Joseph II. 1765 (Groß).png
(Դրոշ)(Զինանշան)
Քարտեզ

Սրբազան Հռոմեական Կայսրություն.png
(1648)

Ընդհանուր տեղեկանք
Լեզու գերմաներեն և այլք
Կրոն Կաթոլիկ, Լյութերական, Կալվինիստական
Իշխանություն
Պետական կարգ Ընտրական միապետություն
Դինաստիա Տարբեր
Պետության գլուխ Կայսր
Պատմություն
- Կայսր Օտտո I 962
- Ինվեստիտուրայի պայքար 1075-1122
- Աուգսբուրգի կրոնական հաշտություն 1555
- Վեստֆալյան հաշտություն 1648
- Աշխարհիկացում (Reichsdeputationshauptschluss) 1803
- Հռենոսյան դաշնության ակտ 1806
Ավստրիայի պատմություն
Austria Bundesadler.svg

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Սրբազան Հռոմեական կայսրություն (1512 թ-ից - Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն; լատ.՝ Sacrum Imperium Romanum Nationis Germanicæ; գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation), պետական կազմավորում, որ գոյատևեց 962 թվականից մինչև 1806 թվականը՝ միավորելով Եվրոպայի մի մասը։ Կայսրությունը՝ հզորության գագաթնակետին ներառում էր Գերմանիան, որը համարվում էր կայսրության միջուկը, հյուսիսային և միջին Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, ինչպես նաև որոշ տարածքներ Ֆրանսիայում։ Կայսրությունը հիմնել է գերմանական թագավոր Օտտոնը։ Գերմանական ֆեոդալների շահերից բխող կայսրության ագրեսիվ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Արևելյան և Հարավային Իտալիա, ուր գերմանական կայսրերը արշավում էին Հռոմի պապից կայսերական թագ ստանալու և նորից ու նորից վերանվաճելու Իտալիան։ Սկսած 1134 թվականից՝ ձևականորեն կազմված էր երեք թագավորություններից՝ Գերմանիայի թագավորություն, Իտալիայի թագավորություն և Բուրգունդիայի թագավորություն։ 1135 թվականին կայսրության կազմի մեջ մտավ Չեխիայի թագավորությունը։ 13-րդ դարից կայսրին ընտրել են կայսրընտրիչ իշխանները՝ կուրֆյուրստները։ Համակայսերական դասային-ներկայացուցչական մարմինը՝ ռայխստագը, ծառայել է խոշոր ֆեոդալների շահերին։ 1618-1648 թվականներին Երեսնամյա պատերազմից հետո կայսեր իշխանությունը վերջնականապես դարձել է անվանական։Ձևականորեն «Հռոմեական սրբազան կայսրությունը» գոյատևել է մինչև 1806 թվականը, երբ վերջին Սրբազան հռոմեական կայսր Ֆրանց II-ը՝ նույն ինքը՝ ավստրիական կայսր Ֆրանց I-ը Նապոլեոնյան պատերազմների ժամանակ հրաժարվել է Սրբազան հռոմեական կայսրության գահից և Սրբազան հռոմեական կայսեր տիտղոսից, դրա փոխարեն անվանվելով Ավստրիական կայսր։

Սրբազան Հռոմեական կայսրության տարածքը 1600 թվականին՝ համադրելով ժամանակակից պետությունների սահմանների ուրվագծերի հետ
Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության տարածքների փոփոխության դինամիկան իր ամբողջ գոյության ընթացքում՝ 962 թվականից մինչև 1806 թվականը:

Բովանդակություն

Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Сьвятая Рымская імпэрыя
Nordfriisk: Hilag Röömsk Rik
客家語/Hak-kâ-ngî: Sṳ̀n-sṳn Lò-mâ Ti-koet
interlingua: Sacre Imperio Roman
Bahasa Indonesia: Kekaisaran Romawi Suci
Lingua Franca Nova: Impero Roman Santa
Bahasa Melayu: Empayar Suci Rom
Nedersaksies: Heilige Roomse Riek
Piemontèis: Imperi Roman Sacrà
srpskohrvatski / српскохрватски: Sveto Rimsko Carstvo
Simple English: Holy Roman Empire
slovenščina: Sveto rimsko cesarstvo
татарча/tatarça: İzge Rim imperiäse
oʻzbekcha/ўзбекча: Muqaddas Rim imperiyasi
West-Vlams: Illig Rôoms Ryk