Ռուսաստան
English: Russia

Ռուսաստանի Դաշնություն
Российская Федерация
Ռուսաստանի դրոշ
Դրոշ
Ռուսաստանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
«Государственный гимн России»
Ռուսաստանի ազգային օրհներգ  (տառադարձությամբ՝)
Գասուդարստվեննիյ գիմն Ռասիսկըյ Ֆեդերացիյի


Ռուսաստանի դիրքը
Ռուսաստանի Դաշնության տեղագրություն[1]
ՄայրաքաղաքՄոսկվա
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ ռուսերեն
Էթնիկ խմբեր 
Կառավարում Կիսանախագահական դաշնային հանրապետություն
 -  Նախագահ Վլադիմիր Պուտին
 -  Վարչապետ Դմիտրի Մեդվեդև
Կազմավորում[2]
 -  Կիևյան Ռուսիա 882 
 -  Մոսկվայի մեծ իշխանություն 1283 
 -  Ռուսական թագավորություն հունվարի 16, 1547 
 -  Ռուսական կայսրություն հոկտեմբերի 22, 1721 
 -  Ռուսաստանի հանրապետություն սեպտեմբերի 14, 1917 
 -  Ռուսաստանի ԽՖՍՀ նոյեմբերի 7, 1917 
 -  Խորհրդային Միություն դեկտեմբերի 30, 1922 
 -  Ռուսաստանի Դաշնություն դեկտեմբերի 25, 1991 
Տարածք
 -  Ընդհանուր 17 101 481[3] կմ²  ([4])
 -  Ջրային (%) 13 (այդ թվում ճահիճները)[5]
Բնակչություն
 -  2017[6] նախահաշիվը 146 804 372[6]  (9-րդ)
 -  2002 մարդահամարը 145,274,019 
 -  Խտություն 8.3 /կմ² (209-րդ)
21.8 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $4.323 տրիլիոն[7] (6-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $30,040[7] (49-րդ)
ՀՆԱ (անվանական) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $1.754 տրիլիոն[7] (12-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $12,191[7] (67-րդ)
Ջինի (2015) 37.7 (98)
ՄԶՀ (2017) 0.816 (49-րդ)
Արժույթ Ռուբլի (RUB)
Ժամային գոտի (ՀԿԺ+2 to +12)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+3 to +13)
Ազգային դոմեն .ru, .su, .рф
Հեռախոսային կոդ +7

Ռուսաստան, պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն (ռուս.՝ Российская Федерация), միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում[8]։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված նաև Արևելյան Եվրոպայում[9]։ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն պետությունն է[10] և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը[11]։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ Ռուսաստանի բնակչության թիվը կազմում է ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77 %-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում, որտեղ էլ տեղակայված է քաղաքամայր Մոսկվան: Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է, հիմնական բնակիչները՝ ռուսները։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է տասնութ պետությունների՝ այդ չափանիշով ևս զբաղեցնելով առաջին տեղը։ Մասնավորապես՝ ցամաքային սահման ունի Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի (Կալինինգրադի երկրամասով), Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանական Հանրապետության, Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Հյուսիսային Կորեայի հետ։ Օխոտի ծովով սահմանակցում է Ճապոնիային, իսկ Բերինգի նեղուցով՝ Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգին[12]։ Որպես իրեն սահմանակից երկիր Ռուսաստանը ճանաչում է նաև իրավականորեն Վրաստանի մաս կազմող Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետություններին, որոնք անկախություն են ստացել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի արդյունքում, սակայն մինչ օրս միջազգային ճանաչում չունեն։

Արևելյան սլավոնների գաղթը դեպի Եվրոպա տեղի է ունեցել 3-8-րդ դարերում[13]։ 9-րդ դարում հիմնադրվում է Կիևյան Ռուսիան, որի Ռյուրիկովիչ արքա Վլադիմիրը 988 թվականին ընդունում է ուղղափառ քրիստոնեություն[14]։ Ռուսիայում մոնղոլական տիրապետության ավարտից հետո ստեղծվում է Մոսկվայի մեծ իշխանությունը, որը Իվան IV Ահեղ արքայի ջանքերով դառնում է կենտրոնացված ռուսական պետություն[15]։ Միապետությունը Ռուսաստանում պահպանվում է մինչև 1917 թվականի մարտը, երբ պատմության ասպարեզ է դուրս գալիս Ռուսաստանի հանրապետությունը, որը դե յուրե վերահսկում էր նախկին Ռուսական կայսրության տարածքին։ Հոկտեմբերյան և փետրվարյան հեղափոխությունների արդյունքում ստեղծվում է Խորհրդային Միությունը, որն առաջին սոցիալիստական պետությունն էր աշխարհում[16]։ Հետագայում խորհրդային կարմիր բանակը հաղթանակում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին վճռորոշ ճակատամարտում՝ ազդարարելով Գերմանիայի կապիտուլյացիան[17][18]։ Ներկայիս Ռուսաստանը դաշնային կառուցվածքով կիսանախագահական հանրապետություն է, որը համարվում է ԽՍՀՄ իրավահաջորդը։

Ռուսաստանն աշխարհի տասներկուերորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրն է[19], իսկ ըստ ՀՆԱ-ի ցուցանիշի՝ վեցերորդը[20]։ Հանքային և էներգետիկ հսկայածավալ ռեսուրսների պաշարներով այս երկիրը խոշորագույնն է աշխարհում և համարվում է նավթի և բնական գազի առաջատար արտադրողներից մեկը[21]։ Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային հինգ միջուկային տերություններից է, որը տարածաշրջանային ուժ լինելուց բացի նաև պոտենցիալ գերտերություն է։ Ներկայումս ԱՄՆ-ի հետ սառը պատերազմը, որը մեծապես բնութագրվում է սպառազինության մրցավազքով, էլ ավելի է ընդգծում Ռուսաստանի ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։ Հանրապետությունն անդամակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների[22][23], ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, մեծ քսանյակը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ԱՀԿ-ը և այլն։ ՌԴ նախաձեռնությամբ ստեղծված կազմակերպություններից նշանավոր են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու ԵՏՄ-ն[24]։

Բովանդակություն

Other Languages
Аҧсшәа: Урыстәыла
Acèh: Rusia
адыгабзэ: Урысые
Afrikaans: Rusland
Akan: Rɔhyea
Alemannisch: Russland
አማርኛ: ሩሲያ
aragonés: Rusia
Ænglisc: Russland
العربية: روسيا
ܐܪܡܝܐ: ܪܘܣܝܐ
مصرى: روسيا
অসমীয়া: ৰাছিয়া
asturianu: Rusia
Aymar aru: Rusiya
azərbaycanca: Rusiya
تۆرکجه: روسیه
Boarisch: Russland
žemaitėška: Rosėjė
Bikol Central: Rusya
беларуская: Расія
беларуская (тарашкевіца)‎: Расея
български: Русия
भोजपुरी: रूस
Bislama: Rusia
Banjar: Rusia
bamanankan: Risila
বাংলা: রাশিয়া
བོད་ཡིག: ཨུ་རུ་སུ།
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: রাশিয়া
brezhoneg: Rusia
bosanski: Rusija
ᨅᨔ ᨕᨘᨁᨗ: Russia
català: Rússia
Chavacano de Zamboanga: Rusia
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Ngò̤-lò̤-sṳ̆
нохчийн: Росси
Cebuano: Rusya
Chamoru: Russia
ᏣᎳᎩ: ᏲᏂᎢ
Tsetsêhestâhese: Russia
کوردی: ڕووسیا
corsu: Russia
qırımtatarca: Rusiye
čeština: Rusko
kaszëbsczi: Ruskô
словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ: Рѡсїꙗ
Cymraeg: Rwsia
dansk: Rusland
Deutsch: Russland
Thuɔŋjäŋ: Ruccia
Zazaki: Rusya
dolnoserbski: Rusojska
डोटेली: रूस
ދިވެހިބަސް: ރޫސީވިލާތް
eʋegbe: Russia
Ελληνικά: Ρωσία
emiliàn e rumagnòl: Rossia
English: Russia
Esperanto: Rusio
español: Rusia
eesti: Venemaa
euskara: Errusia
estremeñu: Russia
فارسی: روسیه
Fulfulde: Roosiya
suomi: Venäjä
Võro: Vinnemaa
Na Vosa Vakaviti: Rusi
føroyskt: Russland
français: Russie
arpetan: Russie
Nordfriisk: Ruslun
furlan: Russie
Frysk: Ruslân
Gaeilge: An Rúis
Gagauz: Rusiya
贛語: 俄羅斯
Gàidhlig: An Ruis
galego: Rusia
گیلکی: رۊسیه
Avañe'ẽ: Rrúsia
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: रूस
𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺: 𐍂𐌿𐍃𐌰𐌻𐌰𐌽𐌳
ગુજરાતી: રશિયા
Gaelg: Yn Roosh
Hausa: Rasha
客家語/Hak-kâ-ngî: Ngò-lò-sṳ̂
Hawaiʻi: Rūsia
עברית: רוסיה
हिन्दी: रूस
Fiji Hindi: Russia
hrvatski: Rusija
hornjoserbsce: Ruska
Kreyòl ayisyen: Risi
magyar: Oroszország
Արեւմտահայերէն: Ռուսիա
interlingua: Russia
Bahasa Indonesia: Rusia
Interlingue: Russia
Iñupiak: Russia
Ilokano: Rusia
ГӀалгӀай: Россе Федераци
Ido: Rusia
íslenska: Rússland
italiano: Russia
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᐅᓛᓴ
日本語: ロシア
Patois: Rosha
la .lojban.: rukygu'e
Jawa: Ruslan
ქართული: რუსეთი
Qaraqalpaqsha: Rossiya
Taqbaylit: Rusya
Адыгэбзэ: Урысей
Kabɩyɛ: Ruusii
Kongo: Rusia
Gĩkũyũ: Racia
қазақша: Ресей
kalaallisut: Ruslandi
ភាសាខ្មែរ: រុស្ស៊ី
ಕನ್ನಡ: ರಷ್ಯಾ
한국어: 러시아
Перем Коми: Рочму
къарачай-малкъар: Россия Федерация
कॉशुर / کٲشُر: روٗس
kurdî: Rûsya
коми: Рочму
kernowek: Russi
Кыргызча: Орусия
Latina: Russia
Ladino: Rusia
Lëtzebuergesch: Russland
лакку: Аьрасат
лезги: Урусат
Lingua Franca Nova: Rusia
Luganda: Rwasha
Limburgs: Róslandj
Ligure: Ruscia
lumbaart: Rüssia
lingála: Rusí
لۊری شومالی: رۊسیٱ
lietuvių: Rusija
latgaļu: Krīveja
latviešu: Krievija
मैथिली: रूस
Basa Banyumasan: Rusia
мокшень: Рузмастор
Malagasy: Rosia
олык марий: Россий
Māori: Rūhia
Minangkabau: Rusia
македонски: Русија
മലയാളം: റഷ്യ
मराठी: रशिया
кырык мары: Россий
Bahasa Melayu: Rusia
Malti: Russja
Mirandés: Rússia
မြန်မာဘာသာ: ရုရှားနိုင်ငံ
مازِرونی: روسیه
Dorerin Naoero: Ratsiya
Nāhuatl: Rusia
Napulitano: Russia
Plattdüütsch: Russland
Nedersaksies: Ruslaand
नेपाली: रुस
नेपाल भाषा: रुस
Nederlands: Rusland
norsk nynorsk: Russland
norsk: Russland
Novial: Rusia
Nouormand: Russie
Sesotho sa Leboa: Russia
Chi-Chewa: Russia
occitan: Russia
Livvinkarjala: Ven'a
Oromoo: Raashiyaa
ଓଡ଼ିଆ: ଋଷିଆ
Ирон: Уæрæсе
ਪੰਜਾਬੀ: ਰੂਸ
Pangasinan: Rusia
Kapampangan: Rusia
Papiamentu: Rusia
Picard: Russie
Deitsch: Russland
Pälzisch: Russland
पालि: रूस
Norfuk / Pitkern: Rusha
polski: Rosja
Piemontèis: Russia
پنجابی: روس
Ποντιακά: Ρουσία
پښتو: روسیه
português: Rússia
Runa Simi: Rusya
rumantsch: Russia
romani čhib: Rusiya
Kirundi: Uburusiya
română: Rusia
armãneashti: Arusia
tarandíne: Russie
русский: Россия
русиньскый: Росія
Kinyarwanda: Uburusiya
संस्कृतम्: रास्या
саха тыла: Арассыыйа
ᱥᱟᱱᱛᱟᱲᱤ: ᱨᱟᱥᱤᱭᱟ
sardu: Rùssia
sicilianu: Russia
Scots: Roushie
سنڌي: روس
davvisámegiella: Ruošša
Sängö: Rusïi
srpskohrvatski / српскохрватски: Rusija
සිංහල: රුසියාව
Simple English: Russia
slovenčina: Rusko
slovenščina: Rusija
Gagana Samoa: Rusia
Soomaaliga: Ruushka
shqip: Rusia
српски / srpski: Русија
Sranantongo: Rusland
SiSwati: IRashiya
Sesotho: Rashea
Seeltersk: Ruslound
Sunda: Rusia
svenska: Ryssland
Kiswahili: Urusi
ślůnski: Rusyjo
தமிழ்: உருசியா
ತುಳು: ರಷ್ಯಾ
తెలుగు: రష్యా
tetun: Rúsia
тоҷикӣ: Русия
ትግርኛ: ራሻ
Türkmençe: Russiýa
Tagalog: Rusya
Setswana: Russia
lea faka-Tonga: Lūsia
Tok Pisin: Rasia
Türkçe: Rusya
Xitsonga: Rhaxiya
татарча/tatarça: Русия
chiTumbuka: Russia
Twi: Rɔhyia
reo tahiti: Rūtia
тыва дыл: Россия
удмурт: Россия
ئۇيغۇرچە / Uyghurche: روسىيە
українська: Росія
اردو: روس
oʻzbekcha/ўзбекча: Rossiya
Tshivenda: Rashia
vèneto: Rusia
vepsän kel’: Venäma
Tiếng Việt: Nga
West-Vlams: Rusland
Volapük: Rusän
walon: Rûsseye
Winaray: Rusya
Wolof: Riisi
吴语: 俄罗斯
isiXhosa: IRashiya
მარგალური: რუსეთი
ייִדיש: רוסלאנד
Yorùbá: Rọ́síà
Vahcuengh: Ngozlozswh
Zeêuws: Rusland
中文: 俄罗斯
文言: 俄羅斯
Bân-lâm-gú: Lō͘-se-a
粵語: 俄羅斯
isiZulu: IRashiya