Պարբերական աղյուսակ

Պարբերական աղյուսակ

Պարբերական աղյուսակ, հայտնի է նաև որպես քիմիական տարրերի պարբերական աղյուսակ, հանդիսանում է քիմիական տարրերի աղյուսակային արտապատկերը, որտեղ դրանք դասավորված են ըստ ատոմական համարների, էլեկտրոնային կոնֆիգուրացիայի և կրկնվող քիմիական հատկությունների: Աղյուսակի կառուցվածքը հիմնված է պարբերական օրենքի վրա: Աղյուսակի յոթ տողերը, որոնց անվանում են պարբերություններ, սովորաբար ձախից պարունակում են մետաղներ, աջից՝ ոչ մետաղներ: Խմբեր կոչվող սյուները պարունակում են իրար նման քիմիական վարքագիծ ունեցող տարրեր: Վեց խմբերն ունեն իրենց անուններն ու համարները, օրինակ՝ 17 խմբի տարրերը հալոգեններն են, իսկ 18-ը՝ ազնիվ գազերը: Երևում են նաև չորս պարզ ուղղանկյուն տարածքներ, որտեղ նշված է ատոմային օրբիտալների լրացման կարգը:

Պարբերական աղյուսակի օգնությամբ կարելի է գտնել տարբեր տարրերի հատկությունների փոխադարձ կապը, ինչպես նաև կանխորոշել դեռևս չհայտնաբերված, կամ սինթեզվող տարրերի քիմիական հատկությունները և վարքագիծը: Ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը 1869 թվականին հրապարակեց առաջին ճանաչված պարբերական աղյուսակը, որը մշակվել էր գլխավորապես այն ժամանակ արդեն հայտնի տարրերի պարբերականությունը ցույց տալու համար: Նա կանխագուշակեց նաև մի քանի չհայտնաբերված տարրերի որոշ հատկություններ, որոնք պետք է լրացնեին աղյուսակի դատարկ վանդակները: Նրա կանխագուշակումների մեծ մասը ճիշտ դուրս եկան: Նոր տարրերի հայտնագործմանն ու սինթեզին զուգընթաց Մենդելեևի գաղափարը աստիճանաբար ընդլայնվեց և դարձավ լիակատար: Ժամանակակից պարբերական աղյուսակը ներկայումս ապահովում է քիմիական ռեակցիաների անալիզի համար անհրաժեշտ օգտակար հիմքը և շարունակվում է լայնորեն օգտագործվել քիմիայում, միջուկային ֆիզիկայում և ուրիշ այլ գիտություններում:

Մեկից մինչև 118 կարգաթվերով ատոմները հայտնագործվել կամ սինթեզվել են՝ պարբերական աղյուսակում լրացնելով յոթ ամբողջությամբ լրացված շարքեր[1][2]: Առաջին 94 տարրերը հանդիպում են բնության մեջ, չնայած մի քանիսը հանդիպում են միայն աննշան քանակներով, իսկ որոշներն էլ բնության մեջ հայտնագործվել են միայն սինթեզելուց հետո[n 1]: 95-ից մինչև 118 կարգաթիվն ունեցող տարրերը սինթեզվել են միայն լաբորատորիաներում և միջուկային ռեակտորներում[3]: Ներկայումս փորձեր են արվում ավելի մեծ ատոմային զանգված ունեցող տարրեր սինթեզելու ուղղությամբ: Այդ տարրերով սկսվում է աղյուսակի ութերորդ շարքը: Սկզբում արվում է տեսական աշխատանք, որպեսզի առաջարկվի հնարավոր թեկնածուն նոր սինթեզի համար: Բնական տարրերի բազմաթիվ սինթետիկ ռադիոնուկլիդներ ևս արտադրվում են լաբորատորիաներում:

Բովանդակություն

Other Languages
Afrikaans: Periodieke tabel
Alemannisch: Periodensystem
العربية: جدول دوري
asturianu: Tabla periódica
Boarisch: Periodnsystem
беларуская (тарашкевіца)‎: Пэрыядычная сыстэма хімічных элемэнтаў
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: পর্যায় সারণী
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Nguòng-só ciŭ-gĭ-biēu
Cymraeg: Tabl cyfnodol
ދިވެހިބަސް: ޕީރިއަޑިކް ތާވަލު
Esperanto: Perioda tabelo
Gàidhlig: Clàr pillteach
ગુજરાતી: આવર્ત કોષ્ટક
客家語/Hak-kâ-ngî: Ngièn-su chû-khì-péu
Fiji Hindi: Periodic table
Bahasa Indonesia: Tabel periodik
íslenska: Lotukerfið
日本語: 周期表
Taqbaylit: Ayiren imezzi
Gĩkũyũ: Metha Njokereri
한국어: 주기율표
lumbaart: Taula periodica
Minangkabau: Tabel periodik
Bahasa Melayu: Jadual berkala
Plattdüütsch: Periodensystem
नेपाल भाषा: तत्त्वमां
Nederlands: Periodiek systeem
norsk nynorsk: Periodesystemet
Papiamentu: Mesa periodiko
Piemontèis: Tàula periòdica
português: Tabela periódica
tarandíne: Tavele Periodiche
srpskohrvatski / српскохрватски: Periodni sistem elemenata
Simple English: Periodic table
српски / srpski: Периодни систем
Sranantongo: Periodiki sistemi
Kiswahili: Mfumo radidia
Türkçe: Periyodik tablo
oʻzbekcha/ўзбекча: Kimyoviy elementlar davriy sistemasi
Tiếng Việt: Bảng tuần hoàn
West-Vlams: Periodiek système
Bân-lâm-gú: Chiu-kî-piáu