Ոսկե բուլլա

Ոսկե բուլլա 1356 թվականին Նյուրնբերգում և Մեցում կայսերական սեյմերի ընդունած որոշումը, որը Կարլ 4-րդը հաստատել է որպես «Հռոմեական սրբազան կայսրության» հիմնական օրենսդրական ակտ։ Օրինականացրել է կուրֆյուրստների կողմից թագավորին ընտրելու ձևավորված կարգը, նրանց շնորհել է դրամահատման, տուրքադրման արտոնություններ, սահմանել ընտրական համագումար հրավիրելու ժամանակն ու տեղը, ընտրական ընթացակարգի ռեգլամենտը։ Ոսկե բուլլան պարունակել է «Երկրների հաշտության» մասին որոշումները։ Այն օրինականացնում էր երկրի մասնատվածությունը։ Որպես սահմանադրական ակտ կիրառվել է մինչև 1806 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 627 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages