Նեոլիբերալիզմ

Նեոլիբերալիզմ[1] (նորազատականություն, անգլ.՝ neoliberalism), քաղաքական տնտեսագիտության և փիլիսոփայության ուղղություն է, որը ստեղծվել է 1930-ական թվականներին՝ laissez-faire տնտեսական ազատականության գաղափարների հիման վրա[2] և հասել է իր ծաղկմանը 20-րդ դարի 1980-1990-ական թվականներին։ Նեոլիբերալիզմը ներառում է այնպիսի տնտեսական ազատականացման քաղաքականություններ, ինչպիսիք են՝ սեփակնաշնորհումը, խիստ տնտեսման քաղաքականությունը, ապակարգավորումը, ազատ առևտուրը և կառավարական ծախսերի կրճատումը՝ մասնավոր սեկտորի դերը տնտեսության և հասարակության մեջ բարձրացնելու նպատակով[3][4][5][6][7][8] : Շուկայի վրա հիմնված այս գաղափարները և քաղաքականությունները թույլ տվեցին իրականացնել պարադիգմի անցում քեյնասականությունից[9][10]: «Նեոլիբերալիզմ» եզրույթը ստեղծվել է 1938-ին Փարիզում կայացած մի հանդիպման ժամանակ: Պատվիրակների մեջ էին երկու անձ՝ Լյուդվիգ ֆոն Միզեսը և Ֆրիդրիխ Հայեկը, որոնք հետագայում սահմանեցին գաղափարախոսությունը: Լյուդվիգ ֆոն Միզեսը և Ֆրիդրիխ Հայեկը վտարանդի ավստրիացիներ էին, ովքեր սոցիալ-դեմոկրատիան, ինչի օրինակներներ էին Ֆրանկլին Ռուզվելթի Նոր համաձայնությունը և Բրիտանիայում համընդհանուր բարեկեցության պետության աստիճանական զարգացումը, համարում էին նացիզմի և կոմունիզմի հետ միևնույն սպեկտրում գտնվող կոլեկտիվիզմի դրսևորում։

1944 թվին հրապարակված «Ճորտության ուղին» գրքում Հայեկը պնդում էր, որ պետության կողմից պլանավորումը, ճնշելով ինդիվիդուալիզմն, անխուսափելիորեն կհանգեցնի ամբողջատիրական վերահսկողության: Երբ 1947-ին Հայեկը հիմնադրեց նորազատականության ուսմունքը տարածող առաջին կազմակերպությունը՝ Մոնթ Փելերին համայնքը, դրան ֆինանսապես աջակցեցին միլիոնատերներն ու իրենց հիմնադրամները[11]:

Հասկացությունը

Նեոլիբերալիզմը, ի տարբերություն լիբերալիզմի, լիովին չի ժխտում տնտեսության պետական կանոնավորումը, ազատ շուկան, և անսահման մրցակցությունը համարում է որպես առաջընթացի և սոցիալական արդարության ապահովման հիմնական միջոցը, ինչը հնարավոր է առաջին հերթին տնտեսական աճի հիման վրա, որը չափվում է Համախառն Ներքին Արդյունքով. Կապվում է «գլոբալիզացիայի երկրորդ դարաշրջանից» (չշփոթել նոր լիբերալիզմի հետ) սկսվելով։ Նեոլիբերալիզմը կազմավորվել է որպես ընդդիմություն՝ XX դարի կեսերի սոցիալ-լիբերալիզմի գաղափարների զարգացմանը, որը նախատեսում էր սոցիալական համագործակցություն և պաշտպանություն, մրցակցություն՝ պետական կանոնավորմամբ, և սոցիալական ծրագրերի զուգակցում։

Other Languages
aragonés: Neoliberalismo
العربية: نيوليبرالية
asturianu: Neolliberalismu
azərbaycanca: Neoliberalizm
български: Неолиберализъм
English: Neoliberalism
Esperanto: Novliberalismo
español: Neoliberalismo
français: Néolibéralisme
Gàidhlig: Nua-libearalas
hrvatski: Neoliberalizam
Bahasa Indonesia: Neoliberalisme
íslenska: Nýfrjálshyggja
italiano: Neoliberismo
日本語: 新自由主義
Basa Jawa: Néoliberalisme
한국어: 신자유주의
lumbaart: Neoliberism
lietuvių: Neoliberalizmas
latviešu: Neoliberālisms
Bahasa Melayu: Neoliberalisme
norsk nynorsk: Nyliberalisme
português: Neoliberalismo
română: Neoliberalism
sicilianu: Neulibbirismu
srpskohrvatski / српскохрватски: Neoliberalizam
Simple English: Neoliberalism
slovenčina: Neoliberalizmus
српски / srpski: Неолиберализам
svenska: Nyliberalism
Türkçe: Neoliberalizm
українська: Неолібералізм