Նեյրոտրանսմիտեր

Սինապսի սխեմա

Նեյրոտրանսմիտերները քիմիական նյութեր են որոնք սինապսային խոռոչով մի նյարդաբջջից մյուսը ազդանշաններ են տեղափոխում։[1]

Վերջիններս կուտակված են սինապսային բշտիկներում, որոնք իրենց հերթին դասավորվասծ են աքսոնի վերջավորություններում։ Նեյրոտրանսմիտերները արտազատվում և տարածվում են սինապսային խոռոչ, ապա ամրանում հետսինապսային թաղանթի յուրահատուկ ռեցեպտորներին։[2] Սովորաբար նեյրոտրանսմիտերները արտազատվում են գործողության պոտենցիալի սինապս հասնելու հետևանքով։ Փոքր ծավալներով, բազային արտազատում տեղի է ունենում նաև էլեկտրական խթանման բացակայության դեպքում։

Նեյրոտրանսմիտերների դասակարգում

Նեյրոտրանսմիտերները դասակարգելու տարբեր միջոցներ կան։ Ըստ մոլեկուլային կառուցվածքի, նեյրոտրանսմիտերները կարելի է բաժանել երեք խմբի. ամինաթթուներ, պեպտիդներ, և մոնոամիններ։

Հիմնական նեյրոտրանսմիտերներն են

Հիսունից ավել նոր նեյրոակտիվ պեպտիդներ են հայտնաբերվել և նորերը շարունակվում են հայտնաբերվել։ Այս պեպտիդներից շատերը արտազատվում են փոքր նեյրոտրանսմիտերների հետ կամ առանձին։ Բետտա-էնդորֆինը համեմատաբար խորը հետազոտված պեպտիդային նեյրոտրանսմիտերից մեկն է։ Վերջինս կենտրոնական նյարդային համակարգում յուրահատուկ փոխազդեցության մեջ է մտնում Օպիոիդային ընկլաիչների հետ։

Որոշ իոններ և գազեր ևս համարվում են նեյրոտրանսմիտերներ. օրինակ ցինկը, ազոտի միաօքսիդը, ծծմբաջրածինը, ածխածնի մոնոքսիդը։

Ամենից հաճախ հանդիպող նեյրոտրանսմիերը գլուտամատն է, որը գլխուղեղի սինապսների ավելի քան 90 տոկոսում հանդիսանում է որպես խթանիչ։ Մյուս մեծ զանգված կազմող նեյրոտրանսմիտերը գամմա-ամինոկարագաթթուն է՝ թերևս քանակով շատ ավելի քիչ քան քլուտամատը։ Գլխուղեղային բջիջների ավելի քան 90 տոկոսում, որոնք չեն օգտագործում գլուտամատ, ԳԱԿԹ-ն հանդիսանում է արգելակիչ։ Մնացած նեյրոտրանսմիտերները թեև օգտագործվում են շատ քիչ սինապսներում, այնուամենայնիվ կատարում են շատ կարևոր դեր։

Other Languages
Afrikaans: Senuoordraer
العربية: ناقل عصبي
asturianu: Neurotransmisor
azərbaycanca: Neyromediator
беларуская: Нейрамедыятар
беларуская (тарашкевіца)‎: Нэўрамэдыятар
български: Невротрансмитер
bosanski: Neurotransmiter
čeština: Neurotransmiter
Esperanto: Nervotransigilo
español: Neurotransmisor
Kreyòl ayisyen: Newotransmetè
Bahasa Indonesia: Neurotransmiter
íslenska: Taugaboðefni
latviešu: Neiromediatori
Bahasa Melayu: Neurotransmiter
Nederlands: Neurotransmitter
português: Neurotransmissor
srpskohrvatski / српскохрватски: Neurotransmiter
Simple English: Neurotransmitter
slovenčina: Neurotransmiter
slovenščina: Živčni prenašalec
српски / srpski: Неуротрансмитер
українська: Нейромедіатори
中文: 神经递质