Մթնոլորտային ճնշում

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ճնշում (այլ կիրառումներ)

Մթնոլորտային ճնշում, մթնոլորտում գտնվող առարկաների և Երկրի մակերևույթի վրա գործող օդի ճնշում։ Մթնոլորտի վիճակի կարևորագույն բնութագիրն է, հավասար է մթնոլորտի տվյալ մակարդակից մինչև նրա վերին սահմանը տարածված օդի միավոր մակերեսով սյան կշռին։ Չափվում է բարոմետրով, արտահայտվում՝ միլիբարերով (մբ, 1 մբ= 1000 դին/սմ2), բարոմետրի սնդիկի սյան բարձրությամբ (մմ սնդ․ ս․) նյուտոններով 1 մ2 մակերեսի վրա, պասկալներով և այլն։

Ծովի մակարդակի վրա մթնոլորտային ճնշման միջին արժեքը 1013, 25 մբ կամ 760 մմ սնդ․ ս․ է (0°С, 45° լայնության տակ), որն ընդունված է որպես ճնշման նորմալ մեծություն։ Մթնոլորտային ճնշումը նվազում է ըստ բարձրության։ Նվազման առավել ինտենսիվությունը նկատվում է ստորին շերտերում․ 5 կմ բարձրության վրա մթնոլորտային ճնշումը հավասար է ծովի մակարդակի վրա եղած արժեքի մոտ կեսին։ Դրա պատճառը օդի խտության բաշխումն է ըստ բարձրության։ Մթնոլորտային ճնշումն անհավասար է բաշխվում նաև հորիզոնական ուղղությամբ, որը տեղի է ունենում ինչպես օրինաչափ պարբերությամբ, այնպես էլ ոչ օրինաչափ։ Վերջինս, որը հաճախ է դիտվում, հիմնականում կախված է մթնոլորտի ընդհանուր շրջանառության պայմաններից։ Քանի որ ցուրտ օդային զանգվածներում բարձր խտության հետևանքով մթնոլորտային ճնշման անկումն ըստ բարձրության տեղի է ունենում ավելի արագ, քան տաք զանգվածներում, ուստի առաջին դեպքում տրոպոսֆերայի ստորին շերտերում առաջանում է ցածր ճնշման շրջան, իսկ երկրորդ դեպքում՝ բարձր։ Դրա ճիշտ հակառակ պատկերը տեղի է ունենում երկրամերձ շերտերում։

Ծովի մակարդակի վրա մթնոլորտային ճնշման տատանման ծայրագույն արժեքները հասնում են մինչև 1080 մբ (Ասիական անտիցիկլոնում) և 887 մբ (արևադարձային ցիկլոններում)։ Օրվա ընթացքում դիտվում են մթնոլորտային ճնշման երկու առավելագույն (9—10 և 21—22 ժամերին) և երկու նվազագույն (3—4 և 13—16 ժամերին) արժեքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 519 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Lugdruk
العربية: ضغط جوي
azərbaycanca: Atmosfer təzyiqi
беларуская: Атмасферны ціск
беларуская (тарашкевіца)‎: Атмасфэрны ціск
Deutsch: Luftdruck
Esperanto: Atmosfera premo
eesti: Õhurõhk
فارسی: فشار جو
suomi: Ilmanpaine
magyar: Légnyomás
Bahasa Indonesia: Tekanan atmosfer
íslenska: Loftþrýstingur
日本語: 気圧
한국어: 대기압
Bahasa Melayu: Tekanan atmosfera
Nederlands: Luchtdruk
norsk nynorsk: Lufttrykk
srpskohrvatski / српскохрватски: Atmosferski tlak
Simple English: Atmospheric pressure
slovenčina: Atmosférický tlak
slovenščina: Zračni tlak
svenska: Lufttryck
українська: Атмосферний тиск
oʻzbekcha/ўзбекча: Atmosfera bosimi
Tiếng Việt: Áp suất khí quyển
中文: 气压
文言: 氣壓
Bân-lâm-gú: Khì-ap
粵語: 大氣壓力