Մանգա

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանգա (այլ կիրառումներ)
«Մանգա» բառի կանջին

Մանգա (ճապոներեն՝ կանջի՝ 漫画, հիրագանա՝ まんが, կատականա՝ マンガ, ˈmɑŋgə ), ճապոնական կոմիքսներ, որոնց հաճախ անվանում են «քոմիքքու» (コミック)։ Ժամանակակից տեսակի մանգան սկսել էր զարգանալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ արևմտյան ավանդույթի մեծ ազդեցության տակ լինելով, սակայն, ունի հին ճապոնական արվեստի արմատներ։ Մանգաները նկարվում են հատուկ ոճով, որը զարգացել է 19-րդ դարի վերջում՝ Ճապոնիայում։ Դրա արմատները ընկած են վաղ ճապոնական արվեստում։

Ճապոնիայում մանգա կարդում են առանց տարիքային սահմանափակման։ Այն ընդունված է և՛ որպես գեղարվեստի չափանիշ, և՛ որպես գրական երևույթ, այնպես որ կան բազմաթիվ ստեղծագործություններ տարբեր ժանրերի և տարբեր թեմաների՝ ռոմանտիկա, արկածային, սպորտ, պատմություն, հումոր, գիտաֆանտաստիկա, սարսափ, էրոտիկա, բիզնես և այլն։ 1950 - ականներից մանգան դարձել է ճապոնական հրատարակչության խոշոր մասնաճյուղ, որի շրջանառությունը 2006 թվականին հասնում էր 500 միլիոն դոլարի։

Ճապոնիայում մանգա տերմինը բնորոշում է թե կոմիքսները, թե համապատասխան մուլտիպլիկացիաները, իսկ Ճապոնիայի սահմաններից դուրս՝ այնտեղ հրատարակված կոմքիսները։

Մանգաներն ավանդաբար տպվում են սև-սպիտակ ֆորմատով, բայց դա չի խանգարում հրատարակել նաև ներկված գլուխներ ու նույնիսկ ամբողջական մանգաներ։ Մանգաների առանձին էջեր, դրվագներ կամ գլուխներ ներկելը դարձել է նաև ֆանարտի ինքնուրույն ճյուղ. հաճախ երկրպագուների գործերը մի քանի անգամ գերազանցում են պաշտոնական գունավորումները։

Ճապոնիայում մանգա կարդում են բոլորը՝ անկախ տարիքից։ 1950-ականներից սկսած մանգան դարձավ Ճապոնիայի գլխավոր արտահանվող արտադրանքը։ Այժմ մանգան ամբողջ աշխարհում լայն լսարան է նվաճել։Ճապոնիայում մանգաները սովորաբար հրատարակվում են մեծ, մասնագիտացված մանգա-ամսագրերում. յուրաքանչյուր համարում տպվում է յուրաքանչյուր մանգայի միայն մի գլուխը, որի շարունակությունը լույս է տեսնում հաջորդ համարում։ Եթե մանգան հաջողություն է ունենում, գլուխները հավաքվում են ու լույս են տեսնում առանձին հատորներով՝ տանքոբոններով(տանքոբոնների գաղափարը, հետազոտողների կարծիքով, շրջադարձային եղավ մանգա-արդյունաբերությունում)։ Եթե մանգան շարունակում է հաջողություն ունենալ, այն կարող է անիմեի վերածվել՝ տպվելուց հետո կամ նույնիսկ հրատարակվելու ընթացքում։ Հազվադեպ պատահում է նաև հակառակ հաջորդականությունը՝ մանգաները ստեղծվում են արդեն գոյություն ունեցող մեդիայի հիման վրա։

Մանգա-նկարիչը՝ մանգական, որպես կանոն, աշխատում է փոքր ստուդիայում մի քանի օգնականների ու հրատարակող կազմակերպության կողմից ուղարկված ստեղծարար խմբագրի հետ։ Մանգայի, ինչպես և ֆիլմի, ստեղծողը համարվում է այն մարդը, ով որոշում է կադրերի, մանգայի դեպքում՝ ֆրեյմերի, փոխդասաովորությունը, իսկ հենց նկարչությունը, որպես կանոն, օգնականների ձեռքի գործն է։

Մանգա կարդալու ավանդական հերթականությունը

Մանգաներն ընթերցվում են աջից ձախ ու վերևից ներքև՝ սա ճապոնական ավանդական կարդալու ձևն է։ Որոշ հրատարակիչներ հենց այդպես էլ պահում են, սակայն շատերը հայելային անդրադարձնում են էջերը՝ ոչ ճապոնացի ընթերցողին ադապտացնելու համար։ Այս երևույթը հայտնի է որպես フリッピング՝ ֆուրիպպինգու։ Շատ քննադատներ դեմ են սրան, քանի որ հաճախ նման անդրադարձումը կարող է շուռ տալ հեղինակի մտահղացումը. այսպես, շապիկի կամ ցուցանակի վրայի գրվածքները իմաստը կորցնում են՝ օրինակ, մայիսը(may) դառնում է յամ(yam); աջլիկ հերոսները՝ ձախլիկ; արգելակման պեդալը վերածվում է գազի ոտնակի ու այդպես շարունակ։ Դրանք ընթերցողները առաջին հայացքից չեն նկատում ու ոչ միշտ են վերընթերցում, ինչն ավելի շատ անհարմարություններ է ստեղծում, քան անսովոր կարդալու ձևը։

Եթե անդրադարձումը բավական լավ չի կատարվում կամ թարգմանությունը դրան չի համապատասխանեցվում, հնարավոր է նաև, որ նկարն ու տեքստը հակադրվեն միմյանց։ Այդ պատճառով շատ կազմակերպություններ իրենց այցեքարտն են դարձրել հենց այն, որ չեն փոփոխում օրիգինալ էջերը։

Մանգայից ոգեշնչված գործեր ստեղծվում են նաև Ճապոնիայի սահմաններից դուրս, մասնավորապես՝ Չինաստանում, Հոնգ Կոնգում ու Թայվանում (մանհվա); Ֆրանսիայում (լա նուվել մանգա) ու Ամերիկայում (OEL-Original English Language manga)։

2007 թվականին մանգայի ազդեցությունը համաշխարհային շուկայում վերջին երկու տասնամյակի նկատմամբ աննախադեպ աճ գրանցեց։ Ազդեցություն թե՛ վաճառքի ու շահույթի իմաստով, թե՛ գաղափարական՝ հայտնվեցին շատ այլազգի մանգա-նկարիչներ։

Այն նաև հայտնի է դարձել ամբողջ աշխարհի մնացած հատվածներում, հատկապես ԱՄՆ - ում, որտեղ 2006 թվականին առքուվաճառքի շրջանառությունը 175-200 միլիոն դոլար էր կազմում։ Գրեթե ամբողջ մանգան նկարվում է և հրատարակվում սև ու սպիտակով, չնայած կա նաև գունավորը, օրինակ «Colorful», որի անվանումը անգլերենից թարգմանվում է որպես «գունավոր»։ Հայտնի մանգաների, ավելի հաճախ երկար մանգա-սերիալների (երբեմն անավարտ), հիման վրա նկարահանում են անիմե։Սցենարի էկրանիզացիան կարող է ենթարկվել որոշակի փոփոխությունների։ Օրինակ եթե կան մարտերի և ճակատամարտի տեսարաններ, որոնք ներկայացնում են դաժան կամ վայրի պատկերներ, ապա նման հատվածները հանվում են։ Նկարիչը, ով նկարում է մանգան, կոչվում է մանգակ, հաճախ հենց նա է հանդիսանում սցենարի հեղինակը։ Եթե սցենարը գրում է առանձին անհատ, ապա նման սցենարիստը կոչվում է գէնսակուսյա (կամ, ավելի ճիշտ, manga gensakusya)։ Պատահում է, որ մանգան ստեղծվում է արդեն գոյություն ունեցող անիմեի կամ ֆիլմի հիման վրա, ինչպես օրինակ «Աստղային պատերազմներ» - ը։ Այնուամենայնիվ, անիմեի մշակույթն ու «օտակու» հասկացությունը չէին առաջանա առանց մանգայի, քանի որ շատ քիչ պրոդյուսերներ են պատրաստ ժամանակի և գումարի ներդրում կատարել մի ծրագրի մեջ, որը չի ապացուցել իր հանրաճանաչությունը ներկայանալով ուղղակի կոմիքսի նմանությամբ։

Other Languages
Afrikaans: Manga
Alemannisch: Manga
አማርኛ: ማንጋ
aragonés: Manga
العربية: مانغا
مصرى: مانجا
asturianu: Manga
azərbaycanca: Manqa
беларуская: Манга (мастацтва)
беларуская (тарашкевіца)‎: Манга
български: Манга
Bahasa Banjar: Manga
বাংলা: মাঙ্গা
བོད་ཡིག: མན་གྷ།
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: মাঙ্গা
bosanski: Manga
català: Manga
čeština: Manga
Cymraeg: Manga
dansk: Manga
Deutsch: Manga
Ελληνικά: Manga
English: Manga
Esperanto: Mangao
español: Manga
eesti: Manga
euskara: Manga
فارسی: مانگا
suomi: Manga
français: Manga
Gaeilge: Manga
贛語: 漫畫
galego: Manga
Gaelg: Manga
עברית: מאנגה
हिन्दी: मांगा
hrvatski: Manga
magyar: Manga
Bahasa Indonesia: Manga
íslenska: Manga
italiano: Manga
日本語: 日本の漫画
Basa Jawa: Manga
ქართული: მანგა
қазақша: Манга
ಕನ್ನಡ: ಮಂಗಾ
한국어: 일본 만화
kurdî: Manga
Latina: Manga
Lëtzebuergesch: Manga
lumbaart: Manga
lietuvių: Manga
latviešu: Manga
македонски: Манга
മലയാളം: മംഗ (കോമിക്)
монгол: Манга
Bahasa Melayu: Manga
Nāhuatl: Manga
Napulitano: Manga
Nederlands: Manga (strip)
norsk: Manga
ଓଡ଼ିଆ: ମାଂଗା
ਪੰਜਾਬੀ: ਮਾਂਗਾ
polski: Manga
português: Mangá
Runa Simi: Manga
română: Manga
русский: Манга
sardu: Manga
Scots: Manga
davvisámegiella: Manga
srpskohrvatski / српскохрватски: Manga
Simple English: Manga
slovenčina: Manga
slovenščina: Manga
shqip: Manga
српски / srpski: Manga
Basa Sunda: Manga
svenska: Manga
Kiswahili: Manga
ślůnski: Manga
தமிழ்: மங்கா
ไทย: มังงะ
Tagalog: Manga
українська: Манґа
اردو: مانگا
oʻzbekcha/ўзбекча: Manga
Tiếng Việt: Manga
Winaray: Manga
吴语: 日本漫画
Yorùbá: Mángà
中文: 日本漫画
Bân-lâm-gú: Ji̍t-pún bàng-gah
粵語: 日本漫畫