Հին հնդկական օրացույց

Էջ՝ Հնդկական օրացույցից,   1871-72

Հնդկական օրացույցը աստղային տարվա օրացույցի և աստղային օրացույցների մեծամասնության հավաքական անվանումն է, որոնք ավանդաբար օգտագործվում են հինդուիզմում։

Ռեգիոնալիզացիայի գործընթացում hնդկական օրացույցները ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների։ Ավելի նշանավոր ազգային և տարածաշրջանային hնդկական օրացույցները ներառում են հիմալայան երկիր Նեպալի պաշտոնական Նեպալերեն օրացույցը և Հնդկաստանում՝ Փենջաբերեն օրացույցը, Բենգալերեն օրացույցը, Օդիա օրացույցը, Մալայալամ օրացույցը, Տուլու օրացույցը, Թամիլերեն օրացույցը, Վիկրամա Սամվաթ և Շալիվահանա օրացույցները Կարնատակա նահանգում, Տելանգանայում, Մահարաշտայում և Անդրա֊Պրադեշում.[1]

Բազմաթիվ տարածաշրջանների հնդկական օրացույցների ընդհանուր առանձնահատկությունն այն է, որ տասներկու ամիսների անունները նույնն են (քանի որ անունները սանսկրիտի վրա են հիմնված)։ Շրջանից շրջան տարվա առաջին ամիսը նույնպես տատանվում է։


Բուդդիստական օրացույցը և Կամբոջայի, Լաոսի, Մյանմայի, Շրի-Լանկայի և Թաիլանդի ավանդական լուսնարեգակնային օրացույցները հիմնված են հին հնդկական տարբերակի վրա:

Հնդկական օրացույցների մեծամասնությունը սկիզբ է առել 5-6-րդ դարերի Գուպտա դարաշրջանի աստղագիտությունից, ինչպես՝ Արյաբատան եւ Վարահամիհիրան։ Վերջիններս իրենց հերթին հիմնված են եղել Վեդանժա Ջյոտիսայի աստղագիտական ավանդույթի հիման վրա, որոնք նախորդող հարյուրամյակների ընթացքում միօրինականացվել են  մի շարք (ոչ պահպանված) ստեղծագործություններում հայտնի Սուրյա Սիդհանտ անվամբ։ Տարածաշրջանային դիվերսիֆիկացիան տեղի է ունեցել միջնադարյան ժամանակաշրջանում: Աստղագիտական հիմքերն այնուհետև զարգացել են միջնադարյան շրջանում, մասնավորապես Բաշկարա երկրորդի ժամանակաշրջանում(12-րդ դար)։

Տարբերությունները եւ տարածաշրջանային տատանումները առատ են այս հաշվարկների մեջ, բայց ստորև ներկայացված է ընդհանուր ակնարկ՝ հնդկական լուսնարեգակնային օրացույցի մասին։

"Հնդկական ազգային օրացույցը"  կամ "Սակա օրացույցը" ստեղծվել է 1957 թվականին՝ ավանդական հնդկական օրացույցների հիման վրա։

Other Languages
Afrikaans: Hindoekalender
العربية: تقويم هندي
azərbaycanca: Hind təqvimi
беларуская (тарашкевіца)‎: Індуісцкія календары
भोजपुरी: हिंदू पतरा
Esperanto: Hinda kalendaro
euskara: Egutegi hindu
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: पंचांग
Bahasa Indonesia: Kalender Hindu
Bahasa Melayu: Kalendar Hindu
Nederlands: Hindoekalender
norsk nynorsk: Hindukalendrar
پنجابی: دیسی مہینے
português: Calendário hindu
srpskohrvatski / српскохрватски: Hindu kalendar
Simple English: Hindu calendar
Basa Sunda: Kalénder Hindu
Türkçe: Hindu takvimi