Հենրի VIII

Picto infobox prétendant à un trône.png
Հենրի VIII
Hans Holbein, the Younger, Around 1497-1543 - Portrait of Henry VIII of England - Google Art Project.jpg
Ծնվել է՝հունիսի 28, 1491[1]
ԾննդավայրPalace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[2][3][4]
Մահացել է՝հունվարի 28, 1547[1] (55 տարեկանում)
Վախճանի վայրPalace of Whitehall, Վեստմինստեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն[5]
Սուրբ Գեորգի մատուռ
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
ՏոհմԹյուդորներ
միապետ
ՀայրՀենրի VII
ՄայրԷլիզաբեթ Յորքեցի
ԵրեխաներՄարի Թյուդոր, Հենրի ՖիցՌոյ, Եղիսաբեթ I, Էդուարդ VI և Հենրի, Քորնուոլի դուքս
Կրոնական հավատքներանգլիկանություն
ՊարգևներՈսկե գեղմի շքանշանի ասպետ և Ոսկե վարդ
ՍտորագրությունHenryVIIISig.svg

Հենրի VIII (անգլ.՝ Henry VIII, հունիսի 28, 1491[1], Palace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[2][3][4] - հունվարի 28, 1547[1], Palace of Whitehall, Վեստմինստեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն[5]), Անգլիայի թագավոր 1509 թ. ապրիլի 22-ից, Հենրի VII-ի որդին, Տյուդորների հարստությունից։

Ունեցել է 6 կին և նրա անձնական կյանքը մեծ ազդեցություն է թողել Անգլիայի քաղաքական պատմության վրա։ Նա ազատվեց Անգլիայի կաթոլիկ եկեղեցուց, և իրեն հռչակեց նորաստեղծ Անգլիկանյան եկեղեցու պարագլուխը։ Դա նրան հնարավորություն տվեց բաժանվելու իր առաջին կնոջից, և յուրացնել կաթոլիկ եկեղեցու հարստությունը։ Կառուցել է ժամանակակից նավատորմ։ Նրան դուր էր գալիս որսով զբաղվել, լավ ուտել, ձի քշել, աղեղով կրակել, երաժշտություն։ Առանձնացել է դյուրագրգիռ բնավորությամբ, նրանց, ովքեր իրեն նյարդայնացնում էին, գլխատել էր տալիս։

Հենրի VIII-ը սիրում էր շքեղություն, ինչպես նաև երաժշտություն։ Նրա հայր Հենրի VII-ը տնտեսող արքա էր և իրենից հետո հարստություն էր թողել։ Նրա որդուն երկար չպահանջվեց հարստությունը քամուն տալ։ Հենրի VIII-ը սիրում էր պարահանդեսներ, կանանց և լավ ուտել։ Իր մահվան ժամանակ նրա գանձարանը փաստորեն դատարկ էր։ Իր գահակալության սկզբում Հենրի VIII-ը Կաթոլիկ եկեղեցու ջերմեռանդ հետևորդ էր, ինչի պատճառով Հռամի Պապը նրան շնորհել է «Հավատի Պաշտպան» տիտղոսը (FD սկզբնատառերը մինչև այսօր պատկերվում են Բրիտանական մետաղադրամների վրա։)։ Սակայն երբ Հռոմի պապը հրաժարվել է թույլ տալ նրան բաժանվել իր առաջին կնոջից, Հենրին լքել է կաթոլիկ եկեղեցին։

Հենրին կամակոր և դաժան մարդ էր։ Երբ Թոմաս Մորը, նրա կանցլերը և ընկերը հրաժարվեց ճանաչել Հենրիին, որպես Անգլիական եկեղեցու պարագլուխ, նա բանտարկվեց և վերջում գլխատվեց։ Դրանից հետո Թոմաս Մորի գլուխը եփեցին և հետո տնկեցին սյան վրա Լոնդոնի կամուրջի մոտ։ Մորի աղջկան միայն 3 ամիս անց թույլատրեցին վերցնել նրա գլուխը՝ հողին հանձնելու համար։

Երբ Հենրին 1509 թ. բարձրացավ գահին, առաջին գործն, որ նա արեց դա ամուսնանալն էր իր եղբոր այրու՝ Իսպանիայի թագավորի դստեր Կատրին Արագոնացու հետ։ Կատրինը գեղեցիկ և խելացի էր և նա իր ամուսնու հավատարիմ ընկերն էր, բայց նրան չհաջողվեց Հենրիին որդի պարգևել։ Նրանց ամուսնության 10 տարվա ընթացքում Անգլիան թագաժառանգ չունեցավ։

Այդ ընթացքում Հենրին սիրահարվեց Աննա Բոլեյնին՝ Կատրինի սպասուհուն։ 16-րդ դարի կնոջ իդեալը գունատ, շիկահեր, կապուտաչյա կինն էր։ Աննա Բոլեյինը ուներ թուխ մաշկ, հաստ մուգ շագանակագույն մազեր և մուգ շագանակագույն աչքեր, որոնք հաճախ սև էին թվում։ Լեգենդը նաև ասում էր, որ Աննան ուներ 6 մատ իր ձեռքին։ Այնուամենայնիվ թագավորը խենթորեն սիրահարվեց նրան։ Նա այլևս հոգ չէր տանում Կատրինի մասին և որոշել էր բաժանվել նրանից։ Հենրին խնդրեց Հռոմի Պապին տալ նրան ապահարզան, բայց պապը մերժեց։ Այսպիսով Հենրին թաքուն ամուսնացավ Աննա Բոլեյինի հետ, անջատվեց Հռոմեական կաթոլիկ եկեղեցուց, հիմնեց Անգլիական եկեղեցին և Աննա Բոլեյինը ունեցավ դուստր (հետագայում Եղիսաբեթ I թագուհին)։ Հենրին որդի էր ցանկանում, նա հիսթափված էր՝ կասկածելով նրան ուրիշ տղամարդկանց հետ սիրային կապ ունենալու մեջ։ Նրա սերը փոխվեց ատելության, Աննային գլխատեցին, երբ Հենրին սիրահարվեց մեկ ուրիշ անգլուհու, որի անունն էր Ջեյն Սեյմուր։

Նրանց հարսանիքը տեղի ունեցավ Աննա Բոլեյնի մահապատժից 11 օր հետո։ Ջեյն Սեյմուրը մի քնքուշ աղջիկ էր, ով մահացավ որդուն (Էդուարդ VI-ին) կյանք պարգևելու ժամանակ։ Հենրին մի քանի ամիս ողբում էր նրա մահը, հետո նորից ամուսնացավ։ Այս անգամ նա ընտրեց գերմանացի արքայադուստր Աննա Քլավսին։ Նա ամուսնացավ արքայադստեր հետ դիվանագիտական նպատակներով։ Երբ արքայադուստրը ժամանեց Անգլիա, Հենրին որոշեց, որ արքայադուստրը բավականին սիրունիկ չէ։ Նա մտածեց արքայադստերը նույնպես գլխատել, բայց արքայադուստրը ուներ ամուր կապեր և այսպիսով Հենրին ամուսնալուծվեց և Աննա Քլավսին կոչեց քույր։

Other Languages
azərbaycanca: VIII Henri
Bikol Central: Hadeng Enrique VIII
беларуская: Генрых VIII
беларуская (тарашкевіца)‎: Генрых VIII
български: Хенри VIII
eesti: Henry VIII
français: Henri VIII
Bahasa Indonesia: Henry VIII dari Inggris
íslenska: Hinrik 8.
ქართული: ჰენრი VIII
한국어: 헨리 8세
Lëtzebuergesch: Henry VIII. vun England
Lingua Franca Nova: Henry 8
lietuvių: Henrikas VIII
македонски: Хенри VIII
norsk nynorsk: Henrik VIII av England
русский: Генрих VIII
संस्कृतम्: हेनरी ८
srpskohrvatski / српскохрватски: Henry VIII od Engleske
Simple English: Henry VIII of England
slovenčina: Henrich VIII.
slovenščina: Henrik VIII. Angleški
српски / srpski: Хенри VIII Тјудор
Kiswahili: Henry VIII
Türkçe: VIII. Henry
Tiếng Việt: Henry VIII của Anh
吴语: 亨利八世
中文: 亨利八世
Bân-lâm-gú: Henry 8-sè (Eng-lân)
粵語: 亨利八世