Հարավային Ամերիկա

Հարավային Ամերիկան աշխարհի քարտեզին

Հարավային Ամերիկա ( իսպ.՝ América del Sur, Sudamérica, Suramérica, անգլ.՝ South America, ֆր.՝ Amérique du Sud), աշխարհի 6 մայրցամաքներից մեկն է։ Մեծությամբ չորրորդ մայրցամաքն է՝ 17.8 միլիոն կմ²։

  • Տարածքը՝ ներառյալ կղզիները՝ 17.854 հզ. կմ²
  • Կղզիների տարածքը՝ 150 հզ. կմ²
  • Միջին բարձրությունը՝ 590 մ
  • Ամենաբարձր կետը՝ Ակոնկագուա լեռնագագաթ՝ 6.960 մ
  • Ամենացածր կետը՝ Վալդես թերակղզի՝ –40 մ
  • Հյուսիսային ծայրակետը՝ Գալինաս հրվանդան՝ հս. լայն. 12օ28՜
  • Հարավային ծայրակետը՝ Ֆրոուերդ հրվանդան՝ հվ. լայն. 53օ56՜
  • Արևմտյան ծայրակետը՝ Պարինյաս հրվանդան՝ արմ. երկ. 81օ20՜
  • Արևելյան ծայրակետը՝ Կաբու Բրանկու հրվանդան՝ արմ. երկ. 34օ46՜
  • Ամենաերկար գետը՝ Ամազոն՝ 6.437 կմ
  • Ամենամեծ լիճը՝ Մարակաիբո՝ 13,3 հզ. կմ²
  • Ամենամեծ կղզին՝ Հրո Երկիր՝ 47.992 կմ²
  • Ամենամեծ անապատը՝ Ատակամա՝ 181,3 հզ. կմ²
  • Պետությունների թիվը՝ 12
  • Ամենամեծ պետությունը՝ Բրազիլիա՝ 8.514,9 հզ. կմ²
  • Ամենափոքր պետությունը՝ Սուրինամ՝ 163,8 հզ. կմ²
  • Ամենախոշոր քաղաքը՝ Սան Պաուլո՝ 17 մլն
  • Բնակչության ընդհանուր թիվը՝ 350 մլն

Աշխարհագրական դիրք

Հարավային Ամերիկան ընկած է արևմտյան կիսագնդում, իսկ հասարակածն անցնում է նրա հյուսիսային մասով։

Ծայրակետերն են. հարավում՝ Ֆրոուերդ ( Մագելանի նեղուցում, հվ. լ. 53° 54’, իսկ ամենահարավային՝ Հոռնն է Հրո երկիր կղզում, հարավային լայնություն 55° 59’), հյուսիսում՝ Գալինաս (հս. լ. 12° 28’), արևելքում՝ Կաբու-Բրանկու (արմ. երկ. 34° 47’), արևմուտքում՝ Պարինյաս (արմ. երկ. 81° 20’) հրվանդանները։

Մայրցամաքի առավելագույն լայնությունը 5000 կմ է, իսկ երկարությունը՝ 7000 կմ։

Ափագիծ

Հարավային Ամերիկայի ափերը արևելքից և հյուսիսից ողողում են Ատլանտյան, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսների ջրերը։ Հյուսիսում Կարիբյան ծովն է, արևելքում՝ Լա-Պլատայի ծոցը, հարավում՝ Մագելանի նեղուցը, որը մայրցամաքը բաժանում է Հրո Երկիր կղզուց։ Սրանից հարավ Դրեյկի լայն նեղուցն է, որով մայրցամաքը բաժանվում է Անտարկտիդայից։

Մայրցամաքի ափագիծը քիչ է կտրատված։ Հարավ-արևելքում գտնվում է Ֆոլկլենդյան (Մալվինյան), արևմուտքում՝ Խուան-Ֆերնանդեսի, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Գալապագոսյան կղզիները։ Հյուսիսում կան փոքր թերակղզիներ (Պարագուանա) և ծոցեր (Վենեսուելայի, Դարենի)։

Ծովային հոսանքներ

Հարավային Ամերիկայի հյուսիսով անցնում է Գվիանական, իսկ Բրազիլիայի ափերով դեպի հարավ՝ Բրազիլիական տաք հոսանքները։ Խաղաղօվկիանոսյան ափով դեպի հյուսիս է տարածվում Պերուական, իսկ դեպի հարավ-արևելք՝ Ֆոլկլենդյան սառը հոսանքները։

Other Languages
адыгабзэ: Къыблэ Америкэ
Afrikaans: Suid-Amerika
Alemannisch: Südamerika
aragonés: America d'o Sud
Ænglisc: Sūðamerica
asturianu: América del Sur
azərbaycanca: Cənubi Amerika
башҡортса: Көньяҡ Америка
Boarisch: Siidamerika
žemaitėška: Pėitū Amerėka
Bikol Central: Amerika nin Sur
беларуская: Паўднёвая Амерыка
беларуская (тарашкевіца)‎: Паўднёвая Амэрыка
български: Южна Америка
Bislama: Saot Amerika
Bahasa Banjar: Amirika Selatan
brezhoneg: Suamerika
bosanski: Južna Amerika
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Nàng Mī-ciŭ
qırımtatarca: Cenübiy Amerika
čeština: Jižní Amerika
kaszëbsczi: Pôłniowô Amerika
словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ: Южьна Амєрїка
Cymraeg: De America
dansk: Sydamerika
Deutsch: Südamerika
Ελληνικά: Νότια Αμερική
English: South America
Esperanto: Sudameriko
euskara: Hego Amerika
estremeñu: América del Sul
Na Vosa Vakaviti: Sudamerica
føroyskt: Suðuramerika
français: Amérique du Sud
Nordfriisk: Süüd-Ameerikoo
贛語: 南美洲
Gàidhlig: Aimearaga a Deas
Avañe'ẽ: Ñembyamérika
客家語/Hak-kâ-ngî: Nàm Mî-chû
Hawaiʻi: ‘Amelika Hema
Fiji Hindi: South America
hrvatski: Južna Amerika
hornjoserbsce: Južna Amerika
Kreyòl ayisyen: Amerik disid
magyar: Dél-Amerika
interlingua: America del Sud
Bahasa Indonesia: Amerika Selatan
Interlingue: America del Sud
íslenska: Suður-Ameríka
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᐊᒥᐊᓕᑲ ᓂᒋᖅ
日本語: 南アメリカ
Patois: Sout Amoerka
la .lojban.: ketytu'a
Basa Jawa: Amérika Kidul
Qaraqalpaqsha: Qubla Amerika
Адыгэбзэ: Ипшэ Америкэ
kalaallisut: Amerika Kujalleq
한국어: 남아메리카
Перем Коми: Лунвыв Америка
къарачай-малкъар: Къыбыла Америка
kernowek: Amerika Dheghow
Кыргызча: Түштүк Америка
Lëtzebuergesch: Südamerika
Luganda: South America
Limburgs: Zuud-Amerika
lietuvių: Pietų Amerika
latviešu: Dienvidamerika
Basa Banyumasan: Amerika Selatan
македонски: Јужна Америка
Bahasa Melayu: Amerika Selatan
မြန်မာဘာသာ: တောင်အမေရိက
Plattdüütsch: Süüdamerika
नेपाल भाषा: दक्षिण अमेरिका
Nederlands: Zuid-Amerika
norsk nynorsk: Sør-Amerika
Novial: Sudi Amerika
Sesotho sa Leboa: Amerika Borwa
Livvinkarjala: Suvi-Amerikku
Kapampangan: Mauling Amerika
Papiamentu: Sur Amérika
Deitsch: Saut Amerikaa
Norfuk / Pitkern: Sowth Merika
Piemontèis: América Meridional
português: América do Sul
Runa Simi: Urin Awya Yala
rumantsch: America dal Sid
română: America de Sud
русиньскый: Южна Америка
Kinyarwanda: Amerika y’Epfo
संस्कृतम्: दक्षिण अमेरिका
sicilianu: Amèrica dû Sud
davvisámegiella: Lulli-Amerihkká
srpskohrvatski / српскохрватски: Južna Amerika
Simple English: South America
slovenčina: Južná Amerika
slovenščina: Južna Amerika
Gagana Samoa: Amerika i Saute
chiShona: South America
српски / srpski: Јужна Америка
Sranantongo: Ondro Amrika
Sesotho: Amerika Borwa
Seeltersk: Suud-Amerikoa
Basa Sunda: Amérika Kidul
svenska: Sydamerika
Türkmençe: Günorta Amerika
Tagalog: Timog Amerika
Tok Pisin: Saut Amerika
Türkçe: Güney Amerika
татарча/tatarça: Көньяк Америка
українська: Південна Америка
oʻzbekcha/ўзбекча: Janubiy Amerika
vepsän kel’: Suviamerik
Tiếng Việt: Nam Mỹ
West-Vlams: Zuud-Amerika
Volapük: Sulüda-Merop
吴语: 南美洲
isiXhosa: UmZantsi Melika
მარგალური: ობჟათე ამერიკა
Vahcuengh: Nanzmeijcouh
Zeêuws: Zuud-Amerika
中文: 南美洲
Bân-lâm-gú: Lâm Bí-chiu
粵語: 南美洲