Կցական լեզուներ

Կցական լեզուներ (լատ.՝ agglutinatioկցում բառից), ձևաբանական դասակարգման մեջ լեզուների տիպ, որոնցում բառի քերականական ձևերը կազմվում են մեկական քերականական կարգ արտահայտող առանձին մասնիկներով։ Կցական լեզուներ հակադրվում են թեքական լեզուներին, թեև կցական լեզուներում կան նաև թեքականության որոշ տարրեր, իսկ թեքական լեզուներում նկատվում է կցականություն։

Գերազանցապես կցական լեզու է ժամանակակից հայերենը (օրինակ, սեղաններին), որը, սակայն, ունի թեքականության որոշ տարրեր, ի տարբերություն հին հայերենի (գրաբարի), որը գերազանցապես թեքական լեզու է։

Կցական են թյուրքական, ուգրո-ֆիննական, տունգուս-մանշուրական, դրավիդյան լեզուները, կորեերենը, ճապոներենը, սվահիլին և որոշ այլ աֆրիկյան լեզուներ։

  • Տես նաև

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 702 CC-BY-SA-icon-80x15.png


Other Languages
العربية: لغة إلصاقية
azərbaycanca: Aqqlütinativ dillər
беларуская (тарашкевіца)‎: Аглютынацыйныя мовы
brezhoneg: Yezh daspegel
Esperanto: Aglutina lingvo
עברית: לשון מדבק
Bahasa Indonesia: Bahasa aglutinatif
日本語: 膠着語
한국어: 교착어
norsk nynorsk: Agglutinerande språk
sicilianu: Agglutinazzioni
srpskohrvatski / српскохрватски: Aglutinativni jezici
Simple English: Agglutinative language
slovenščina: Aglutinacijski jezik
Türkçe: Eklemeli diller
oʻzbekcha/ўзбекча: Agglyutinativ tillar
中文: 黏着语