Կոհերենտություն

Կոհերենտություն (լատ.՝ cohaerens (cohaerentis)՝ կապի մեջ գտնվող), համաձայնեցումը մեկից ավելի աղբյուրների առաջացրած տատանումները բնութագրող միևնույն մեծությունների (օրինակ, փուլերի) միջև ժամանակի որևէ պահին կամ միևնույն աղբյուրի առաջացրած տատանումները բնութագրող տարբեր մեծությունների միջև՝ ժամանակի տարբեր պահերին։

Ալիքային պրոցեսներում կոհերենտությունը դրսևորվում է ինտերֆերենցիայի դեպքում։ Տատանումները կոչվում են կոհերենտ, եթե դրանց փուլերի տարբերությունը ժամանակի ընթացքում հաստատուն է մնում և որոշում է վերադրումից ստացվող արդյունարար տատանման ամպլիտուդը։ Միևնույն հաճախականության երկու ներդաշնակ տատանումները միշտ կոհերենտ են։ Այն դեպքում, երբ տատանումների ամպլիտուդը, հաճախականությունը և փուլը պատահականորեն փոփոխվում են ժամանակի ընթացքում, գումարման արդյունքը կախված է լինում փուլերի տարբերության փոփոխման արագությունից։ Երբ երկու տատանումների փուլերի տարբերությունը փոխվում է բավական դանդաղ, տատանումները կոհերենտ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ փուլերի տարբերությունը չի դառնում 15-ի կարգի։ Այդ ժամանակահատվածը կոչվում է ոչ մեներանգ տատանման կոհերենտության ժամանակ կամ կոհերենտության ալիքաշարի (ցուգի) տևողություն։

Ալիքային պրոցեսների դեպքում տարբերում են

  • ժամանակային
  • տարածական կոհերենտություններ։

Ժամանակային կոհերենտություն

Ժամանակային կոհերենտությունը կապված է ալիքների մեներանգության աստիճանի հետ և հիմնականում վերաբերում է հարթ ալիքին։

Other Languages
български: Кохерентност
español: Luz coherente
فارسی: همدوسی
Kreyòl ayisyen: Limyè koyeran
magyar: Koherencia
қазақша: Когеренттік
한국어: 결맞음
lietuvių: Koherentiškumas
latviešu: Koherence
norsk nynorsk: Koherens
norsk: Koherens
português: Luz coerente
Simple English: Coherence (physics)
slovenčina: Koherentné vlnenie
slovenščina: Koherentno valovanje
татарча/tatarça: Когерентлык
українська: Когерентність
中文: 相干性