Կենսաբանական դասակարգում

Համաձայն կենսաբանական կարգաբանության, կյանքի դասակարգվում է հետևյալ կարգաբանական խմբերի միջոցով։ Կյանքը բաժանվում է վերնաթագավորությունների, իսկ վերնաթագավորություններն առավել մանր ենթամիավորումների՝ թագավորությունների մեջ։ Կարգը ներառում է մեկ կամ մի քանի ընտանիքներ

Կենսաբանական դասակարգումը կամ կենսաբանական գիտական դասակարգումը տաքսոնոմիայի (կարգաբանության) մեթոդ է, որը հնարավորություն է տալիս օրգանիզմները խմբավորել և դասակարգել որոշակի խմբերի մեջ, որոնցից են օրինակ ցեղերը և տեսակները։ Այս խմբերը հայտնի են տաքսա (լատ.՝ taxa) (եզակի թվով՝ տաքսոն) անվանումներով։

Ժամանակակից կենսաբանական դասակարգումը սկիզբ է առել Կառլ Լիննեյի աշխատանքներից, ով տեսակները խմբավորել է ըստ նրանց ընդհանուր ֆիզիկական հատկանիշների։ Դարվինյան ընդհանուր ծագման սկզբունքի համաձայն՝ այս խմբավորումները շարունակաբար թարմացվել են։ 20-րդ դարի վերջին կլադիստիկ մեթոդի ծնունդի հետ մեկտեղ, ֆիլոգենետիկական դասակարգումը, որի միջոցով օրգանիզմները խմբավորվում էին հիմնվելով բացառապես ենթադրելի էվոլյուցիոն կապվածության վրա, հաշվի չառնելով կառուցվածքային նմանությունները, դարձավ սովորական և գործածելի կենսաբանության որոշ բնագավառներում։[1] Մոլեկուլային ֆիլոգենետիկան, որը ԴՆԹ-ի հաջորդականությունն օգտագործում է որպես տեղեկատվություն, նույնպես կատարել է բազմաթիվ ստուգումներ և այն, կարծես, շարունակական բնույթ է կրում։ Կենսաբանական դասակարգմամբ զբաղվում է սիստեմատիկա գիտությունը։Կենդանի օրգանիզմները դասակարգման մի քանի տարբերակներ կան։ Կարլ Վյոզեն 1990 թ.-ին կենդանի օրգանիզմներին բաժանեց 3 վերնաթագավորությունների՝

Այս բաժանման հիմնական տարբերությունը նախորդներից այն էր, որ բակտերիաները բաժանվեցին 2 խմբի՝ էուբակտերիաներ և արքեաներ։

Այս պատկերում ցույց է տրված կենդանական աշխարհի դասակարգումն ըստ 3 վերնաթագավորությունների

Դասակարգման այլընտրանքային տարբերակներից մեկի դեպքում կենդանի օրգանիզմները բաժանվում են 2 կայսրության՝ էուկարիոտներ (Eukaryota) և պրոկարիոտներ (Prokaryota)։ Վերջինիս մեջ են միավորվում բոլոր բակտերիաները։ Մեկ այլ դասակարգման ժամանակ առանձնացվում են 5 թագավորություն. պրոկարիոտներ, նախակենդանիներ կամ պրոտիստներ (Protista), սնկեր (Fungi), բույսեր (Plantae) և կենդանիներ (Animalia

2004 թվականին Կավալյե Սմիթի կողմից առաջարկվել է հետևյալ դասակարգումը.

  • Պրոկարիոտների կայսրություն
    • Բակտերիաների թագավորություն
      • Negibacteria ենթաթագավորություն
      • Unibacteria ենթաթագավորություն
  • Կորիզավորների կայսրություն
    • Նախակենդանիների թագավորություն
    • Կենդանիների թագավորություն
    • Սնկերի թագավորություն
    • Բույսերի թագավորություն
    • Քրոմիստների թագավորություն

Էուկարիոտների մեջ են մտնում

  • Կենդանիների թագավորություն
  • Բույսերի թագավորություն
  • Սնկերի թագավորություն
  • Նախակենդանիների թագավորություն

2007 թվականին Օսլոյի համալսարանի գիտնականների հետազոտությունների հիման վրա առաջարկվեց կորիզավորների ոչ աստիճանակարգային հետևյալ բաժանումը.

  • Բույսեր - բույսեր, կանաչ և կարմիր ջրիմուռներ
  • Opisthokonts - արմատոտանիներ (ամեոբաներ), սնկեր և կենդանիներ
  • Excavates - նախկինում նախակենդանիների բաժին, ներառում է ազատ ապրող և մակաբույծային ձևերը,
  • SAR - Stramenophiles, Alveolates և Rhizaria
Other Languages
العربية: تصنيف حيوي
azərbaycanca: Bioloji təsnifat
беларуская (тарашкевіца)‎: Біялягічная клясыфікацыя
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Sĕng-ŭk hŭng-lôi-huák
Esperanto: Biologia klasado
𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺: 𐍄𐌴𐍅𐌰𐌽𐍉𐌼𐌾𐌰
客家語/Hak-kâ-ngî: Sâng-vu̍t fûn-lui-fap
Bahasa Indonesia: Klasifikasi ilmiah
日本語: 生物の分類
한국어: 생물 분류
Basa Banyumasan: Klasifikasi Ilmiah
Baso Minangkabau: Klasifikasi ilmiah
Bahasa Melayu: Pengelasan biologi
नेपाल भाषा: जैविक वर्गीकरण
oʻzbekcha/ўзбекча: Biologik klassifikatsiya
Tiếng Việt: Phân loại sinh học
粵語: 物種分類