Կայք

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կայք (այլ կիրառումներ)
NASA website homepage.jpg
NASA Website Homepage - April 25, 2015.png

Ցանցակայքը (անգլերեն website, հայերեն նաև Վեբ կայքը, համացանցային (ինտերնետային) կայք կամ ցանցային կայք) տեքստեր, պատկերներ, տեսանյութեր կամ այլ թվային միջոցներ պարունակող փոխկապակցված վեբ-էջերի հավաքածու է։ Վեբ-կայքը[1] սովորաբար տեղակայվում է համացանցում հասանելի առնվազն մեկ սերվերի վրա։

Կայքէջը մի փաստաթուղթ է, որը սովորաբար գրված է (X)HTML լեզվով, որը գրեթե միշտ մատչելի է HTTP հաղորդակարգով (protocol), որը փոխանցում է տեղեկությունները կայքից գործածողի դիտարկիչի (Browser) վրա։ Հանրությանը մատչելի բոլոր ցանցակայքերը միասին համարվում են «Համաշխարհային սարդոստայն» (World Wide Web)[2] ։ Կայքի էջերը սովորաբար մատչելի են գլխավոր սկզբնաէջ (homepage) կոչվող URL տեղորոշիչից (locator) և սովորաբար գտնվում են նույն ֆիզիկական սպասարկչի վրա։ Էջերի URL տեղորոշիչները կազմակերպում են էջերը որոշակի հիերարխիայով, այդուհանդերձ, դրանց միջև եղած հիպերկապերն (hyperlinks) են պատասխանատու այն բանի համար, թե ինչպես է ընթերցողն ընկալում համընդհանուր կառուցվածքը (overall structure) և ինչպես է տվյալների հոսքը (traffic) կայքի տարբեր մասերի միջև։ Որոշ կայքերի անհրաժեշտ է բաժանորդագրվել՝ դրանց բովանդակությանն ամբողջական կամ մասնակի հասանելիություն(access) ստանալու համար։ Այդպիսին են գործարար շատ կայքեր, լրատվական կայքերի մի մասը, գիտական ամսագրերի կայքերը, խաղերի կայքերը, հաղորդագրությունների վահանակները (message boards), ցանցային հիմք ունեցող էլեկտրոնային փոստը, ծառայությունները, սոցիալական ցանցի կայքերը, ինչպես նաև արժեթղթերի շուկայի իրական ժամանակի տվյալներ տրամադրող կայքերը։ Քանի որ բովանդակությունը դիտելու համար այդ կայքերը պահանջում են վավերացում (authentication), դրանք, փաստորեն, ինտրանետային կայք են։



Ընդհանուր պատկերացում

Ըստ իրականացվող գործառույթի՝ կայքերը կարող են լինել հետևյալ տեսակների.

  • անձնական կայք
  • առևտրային կայք
  • կառավարական կայք
  • շահույթ չհետապնդող կազմակերպության կայք։

Կայք կարող է ստեղծել որևէ անհատ կամ կազմակերպություն, և այն սովորաբար առնչվում է որևէ ստույգ թեմայի կամ նպատակի։ Ցանկացած կայք կարող է պարունակել գերկապ դեպի որևէ այլ կայք, այնպես որ տարբերություններն անհատական կայքերի միջև, ինչպես դրանք ընկալում է գործածողը, երբեմն կարող են հստակ չլինել։ Կայքերը գրվում են HTML (գերտեքստային նշման լեզու) լեզվով կամ դինամիկ կերպով փոխարկվում են դրան և մատչելի են գործածողի գործակալ (user agent) կոչվող ծրագրակազմային փոխկապակցիչի (software interface) միջոցով։ Ցանցաէջերը կարելի դիտել կամ որևէ այլ ձևով մատչել տարբեր տեսակի համակարգաչային հիմք ունեցող կամ համացանցային ընձեռմամբ տարբեր չափսերի սարքերից, ներառյալ՝ սեղանադիր (desktop) և գոգդիր (laptop) համակարգիչները, PDA-ները և բջջային հեռախոսները։ Կայքէջը հյուրընկալվում է (is hosted) համակարգչային համակարգի վրա, որը կոչվում է ցանցային սպասարկիչ (web server) (նաև կոչվում է HTTP սպասարկիչ)։ Այս եզրերը կարող են նաև վերաբերել այն ծրագրակազմին, որն աշխատեցնում է այս համակարգերը, առբերում (retrieve) և ներկայացնում է կայքէջերը՝ համաձայն գործածողների խնդրանքների։ Առավել հաճախ գործածվում է Apache ցանցային սպասարկիչը (ըստ Netcraft-ի վիճակագրության)։ Լայնորեն կիրառվում է նաև Microsoft-ի Internet Information Server-ը (IIS)։

Other Languages
Afrikaans: Webwerf
Alemannisch: Website
አማርኛ: ዌብሳይት
Ænglisc: Webbsīde
العربية: موقع ويب
অসমীয়া: ৱেবছাইট
asturianu: Sitiu web
azərbaycanca: Veb sayt
تۆرکجه: وب‌سایت
башҡортса: Сайт
беларуская: Сайт
беларуская (тарашкевіца)‎: Вэб-сайт
български: Уебсайт
भोजपुरी: वेबसाइट
brezhoneg: Lec'hienn
bosanski: Web-sajt
català: Lloc web
Cebuano: Sitio web
کوردی: وێبگە
čeština: Website
Cymraeg: Gwefan
dansk: Websted
Deutsch: Website
Zazaki: Website
Ελληνικά: Ιστότοπος
English: Website
Esperanto: TTT-ejo
español: Sitio web
eesti: Veebisait
euskara: Webgune
فارسی: وبگاه
français: Site web
Frysk: Webstee
Gàidhlig: Làrach-lìn
galego: Sitio web
ગુજરાતી: જાળસ્થળ
हिन्दी: वेबसाइट
interlingua: Sito web
Bahasa Indonesia: Situs web
italiano: Sito web
Basa Jawa: Situs jaringan
ქართული: საიტი
қазақша: Сайт
ភាសាខ្មែរ: វែបសាយ
ಕನ್ನಡ: ಜಾಲತಾಣ
한국어: 웹사이트
kurdî: Malper
Кыргызча: Сайт
Limburgs: Website
lumbaart: Sitt web
latviešu: Tīmekļa vietne
олык марий: Сайт
македонски: Мрежно место
монгол: Вэб сайт
Bahasa Melayu: Tapak web
မြန်မာဘာသာ: ဝက်ဘ်ဆိုဒ်
नेपाली: वेबसाईट
Nederlands: Website
norsk nynorsk: Nettstad
norsk: Nettsted
ਪੰਜਾਬੀ: ਵੈੱਬਸਾਈਟ
Pälzisch: Indaneduufdridd
português: Site
română: Site web
русский: Сайт
саха тыла: Ситим-сир
sicilianu: Situ web
Scots: Wabsteid
srpskohrvatski / српскохрватски: Web-sajt
Simple English: Website
slovenčina: Web site
slovenščina: Spletišče
Soomaaliga: Bar-internet
српски / srpski: Веб-сајт
Basa Sunda: Ramatloka
svenska: Webbplats
Kiswahili: Tovuti
తెలుగు: వెబ్‌సైటు
tetun: Web site
тоҷикӣ: Вебгоҳ
Tagalog: Websayt
Türkçe: Web sitesi
татарча/tatarça: Сайт
українська: Веб-сайт
اردو: ویب سائٹ
oʻzbekcha/ўзбекча: Vebsayt
Tiếng Việt: Website
West-Vlams: Website
Winaray: Websayt
Wolof: Dalub web
მარგალური: საიტი
ייִדיש: וועבזייטל
中文: 網站
Bân-lâm-gú: Bāng-chām
粵語: 網站