Իցհակ Ռաբինի սպանություն

Իցհակ Ռաբինի սպանությունը
ՏեսակՍպանություն և political murder
ԵրկիրԻսրայել
Գրոհի վայրԹել Ավիվ
ՏեղադրանքԹել Ավիվ
Գրոհի նպատակԻցհակ Ռաբին
Տարեթիվ1995 թ.նոյեմբերի 4
Զենքsemi-automatic pistol
Զոհվածներ1
Վիրավորներ1
Ահաբեկիչների քանակմեկ
ԱհաբեկիչներԻգալ Ամիր

Իցհակ Ռաբինը (իսրայելցի քաղաքական և ռազմական գործիչ), սպանվել է 1995 թվականի նոյեմբերի 4-ին Թել Ավիվում՝ Իսրայելի Թագավորների հրապարակում: 1995 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Իսրայելի Թագավորների հրապարակում (ներկայումս՝ Ռաբինի հրապարակ) հօգուտ խաղաղության գործընթացի բազմահազարանոց միտինգում ելույթ ունենալուց հետո Իցհակ Ռաբինը մոտեցավ մեքենային, նրա վրա 3 անգամ կրակեցին: 40 րոպե անց նա մահացավ «Իխոլով» հիվանդանոցում: Մարդասպանն Իգալ Ամիրն էր՝ ուլտրաաջ կրոնական և քաղաքական ծայրահեղական. իր հանցագործությունը հիմնավորեց նրանով, որ «պաշտպանում էր Իսրայելի ժողովրդին Օսլոյի պայմանագրից»:

1996 թվականի մարտի 27-ին դատարանը Իգալ Ամիրին դատապարտեց մենախցում ցմահ ազատազրկմամբ:

Ռաբինի սպանությունը ռեզոնանս առաջ բերեց ինչպես Իսրայելում, այնպես էլ աշխարհում: Նրա թաղմանը մասնակցեցին մի շարք պետությունների ղեկավարներ, ներառյալ՝ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը և Հորդանանի թագավոր Հուսեյնը:

Ռաբինը թաղված է Երուսաղեմի Հերցելի լեռան վրա: