Իսլանդիա
English: Iceland

Իսլանդիայի Հանրապետություն
Lýðveldið Ísland
Իսլանդիա դրոշ
Դրոշ
Իսլանդիա զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Ó Guð vors lands
Օ, մեր երկրի աստված  (գրադարձություն)
Օ, գյուդ ֆորս լանդս


Իսլանդիա դիրքը
Իսլանդիայի տեղագրական քարտեզ
ՄայրաքաղաքՌեյկյավիկ
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ իսլանդերեն
Էթնիկ խմբեր (2017)
Կառավարում Խորհրդարանական հանրապետություն
 -  նախագահ Գյուդնի Յոհաննեսոն
 -  վարչապետ Կատրին Յակոբսդոուտիր
Հիմնադրում
 -  Անկախություն Դանիայից դեկտեմբերի 1, 1918 
 -  Հանրապետության հռչակում հունիսի 17, 1944 
Տարածք
 -  Ընդհանուր 102,775 կմ²  (106-րդ)
 -  Ջրային (%) 2,7
Բնակչություն
 -  2018 թվականի մարտի 1-ի նախահաշիվը 350,710  (172-րդ)
 -  Խտություն 3.2 /կմ² (233-րդ)
8,3 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $18 միլիարդ[2] (142-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $54,288 
ՀՆԱ (անվանական) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $25 միլիարդ 
 -  Մեկ շնչի հաշվով $83,750 (3-րդ)
Ջինի (2013) 24.00[3] (ցածր
Արժույթ Իսլանդական կրոնա (ISK)
Ժամային գոտի +0
Ազգային դոմեն .is
Հեռախոսային կոդ +354

Իսլանդիա (/ˈaɪslənd/ , իսլ.՝ Ísland, անվանումը թարգմանաբար՝ «սառույցների երկիր», «սառցե երկիր»), պաշտոնական անվանումը՝ Իսլանդիայի Հանրապետություն (իսլ.՝ Lýðveldið Ísland), կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի համանուն կղզու վրա՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Ափերը հյուսիսարևմուտքում և հարավում ողողում են Գրենլանդական, իսկ արևելքում՝ Նորվեգական ծովերի ջրերը։ Իսլանդիան աշխարհագրորեն տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ճամփաբաժանում, սակայն մի շարք գործոններ հաշվի առնելով այն ներառվում է Հյուսիսային Եվրոպա տարածաշրջանի մեջ։ Դանիական լայն նեղուցը Իսլանդիան բաժանում է Գրենլանդիայից։ Վերջինիս շրջակայքում սփռված տարածքներից են նաև Ֆարերյան, Շետլանդյան և Յան Մայենի կղզիները։

Ընդհանուր հաշվով՝ կղզու մակերեսը կազմում է 103 հազար քառակուսի կիլոմետր[4] (18-րդ խոշորագույն կղզին աշխարհում): Իսլանդիան Եվրոպայի ամենանոսր բնակեցված պետությունն է[5]։ Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 350 հազար մարդ։ Իսլանդիայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ռեյկյավիկն է։ Ռեյկյավիկում և հարակից ավաններում է բնակվում ամբողջ կղզի-պետության բնակչության երկու երրորդից ավելին։

Ըստ Լանդնաումաբոուկի՝ հյուսիսում սփռված այս կղզու բնակեցումը սկսվել է 874 թվականին․ այն բանից հետո, երբ ազգությամբ նորվեգացի Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատում կղզում։ Դրան հաջորդում է նորվեգացիների, ինչպես նաև սկանդինավյան որոշ այլ ազգերի ներգաղթն Իսլանդիա։ Այս շրջանում կղզում հաստատվում է ժողովրդապետություն՝ ժամանակակից աշխարհին հայտնի առաջին օրենսդիր մարմնի՝ իսլանդական ալտինգի ղեկավարմամբ։ Հետագա տարիներին քաղաքական ճնշումների ազդեցությամբ Իսլանդիան անցնում է տարածաշրջանային ավելի հզոր պետությունների՝ Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի վերահսկողության տակ։ Շատ փորձագետներ Իսլանդիայի ներկայիս բնակչությանը համարում են 9-րդ դարում Հյուսիսային Եվրոպայում հաստատված հին սկանդինավյան ծովագնացների՝ վիկինգների հետնորդներ։ Դանիայի իշխանության շրջանում՝ 1550 թվականին, կղզում տարածվում է լյութերականությունը, որը մինչ օրս խոր արմատներ ունի կղզում։ Ժամանակակից Իսլանդիան ստեղծվել է Ֆրանսիական հեղափոխության և Նապոլեոնյան պատերազմների արդյունքում։ Անկախության համար պայքարից հետո 1918 թվականին կղզին անկախանում է, իսկ 1944 թվականին՝ հռչակվում Հանրապետություն։

Տարիներ շարունակ Իսլանդիան եղել է Եվրոպայի ամենաաղքատ պետություններից մեկը։ Նախքան 20-րդ դարը իսլանդացիները բացառապես ապավինում էին ձկնորսությանն ու գյուղատնտեսությանը։ Մարշալի պլանի օժանդակությամբ ձկնորսական արդյունաբերությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ Իսլանդիայի թռիչքային զարգացման շարժառիթը։ Արդյունքում՝ Իսլանդիան վերածվեց առաջադեմ և զարգացած պետության։ Մերօրյա Իսլանդիան զարգացած երկիր է՝ կայուն և շահութաբեր տնտեսությամբ։ Ի տարբերություն ՏՀԶԿ-ի անդամ մյուս պետությունների՝ Իսլանդիայի շուկայական տնտեսության առջև ծառացած խնդիրներն ավելի սակավ են[6]։ Իսլանդիան անկասելիորեն պահպանում է ինդիվիդուալ ինքնավարության բարձրացմանը, սոցիալական մոբիլությանը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու տնտեսության կայունությանն ուղղված սոցիալական պետության սկանդինավյան մոդելը[7][8][9]։ Համաձայն 2018 թվականի տվյալների՝ Իսլանդիան աշխարհի իններորդ ամենազարգացած պետությունն է, իսկ խաղաղության ինդեքսում վերջինս անգերազանցելի է:

Իսլանդիայի մշակույթը հիմնված է երկրի սկանդինավյան ժառանգության վրա։ Այդ ժառանգությունն իր հերթին ներառում է ավանդական հյուսիսային խոհանոցը, յուրօրինակ և ինքնատիպ արվեստը, ինչպես նաև միջնադարյան զրուցավեպերի վրա հիմնված իսլանդական գրականությունը։ Իսլանդիայի պաշտոնական լեզուն հյուսիսգերմանական լեզուների խմբին պատկանող իսլանդերենն է։ Այս ինքնաոճ լեզուն իր բառակազմական և հնչունաբանական առանձնահատկություններով շատ նման է հին արևմտանորվեգերենին և ֆարյորերենին։

Բովանդակություն

Other Languages
Аҧсшәа: Исландиа
Acèh: Islandia
Afrikaans: Ysland
Akan: Iceland
Alemannisch: Island
አማርኛ: አይስላንድ
aragonés: Islandia
Ænglisc: Īsland
العربية: آيسلندا
asturianu: Islandia
Aymar aru: Islandiya
azərbaycanca: İslandiya
تۆرکجه: ایسلند
башҡортса: Исландия
Boarisch: Island
žemaitėška: Islandėjė
Bikol Central: Islanda
беларуская: Ісландыя
беларуская (тарашкевіца)‎: Ісьляндыя
български: Исландия
भोजपुरी: आइसलैंड
Bislama: Iceland
bamanankan: Aisland
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: আইসল্যান্ড
brezhoneg: Island
bosanski: Island
буряад: Исланд
català: Islàndia
Chavacano de Zamboanga: Islandia
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Bĭng-dō̤
нохчийн: Исланди
Cebuano: Islandya
Chamoru: Islandia
کوردی: ئایسلەند
corsu: Islanda
qırımtatarca: İslandiya
čeština: Island
kaszëbsczi: Islandëjô
словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ: Исландъ
Чӑвашла: Исланди
Cymraeg: Gwlad yr Iâ
dansk: Island
Deutsch: Island
Zazaki: İslanda
dolnoserbski: Islandska
डोटेली: आइसल्याण्ड
ދިވެހިބަސް: އައިސްލަންޑަން
eʋegbe: Iceland
Ελληνικά: Ισλανδία
emiliàn e rumagnòl: Islanda
English: Iceland
Esperanto: Islando
español: Islandia
eesti: Island
euskara: Islandia
estremeñu: Islándia
فارسی: ایسلند
Fulfulde: Islannda
suomi: Islanti
Võro: Island
føroyskt: Ísland
français: Islande
arpetan: Islande
Nordfriisk: Islönj
furlan: Islande
Frysk: Yslân
Gaeilge: An Íoslainn
Gagauz: İslandiya
Gàidhlig: Innis Tìle
galego: Islandia
Avañe'ẽ: Iylanda
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: आइसलँड
𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺: 𐌴𐌹𐍃𐌰𐌻𐌰𐌽𐌳
ગુજરાતી: આઈસલેંડ
Gaelg: Yn Eeslynn
Hausa: Ayislan
客家語/Hak-kâ-ngî: Pên-tó
Hawaiʻi: ʻĀina Hau
עברית: איסלנד
हिन्दी: आइसलैण्ड
Fiji Hindi: Iceland
hrvatski: Island
hornjoserbsce: Islandska
Kreyòl ayisyen: Islann
magyar: Izland
interlingua: Islanda
Bahasa Indonesia: Islandia
Interlingue: Island
Igbo: Iceland
Ilokano: Islandia
Ido: Islando
íslenska: Ísland
italiano: Islanda
Patois: Aislan
la .lojban.: island
Jawa: Èslan
ქართული: ისლანდია
Qaraqalpaqsha: İslandiya
Taqbaylit: Island
Адыгэбзэ: Ислэнд
Kabɩyɛ: Isilandɩ
Kongo: Islande
қазақша: Исландия
kalaallisut: Islandi
ភាសាខ្មែរ: ប្រទេសអាយឡែន
한국어: 아이슬란드
Перем Коми: Исланд
къарачай-малкъар: Исландия
kurdî: Îslenda
kernowek: Island
Кыргызча: Исландия
Latina: Islandia
Ladino: Islandia
Lëtzebuergesch: Island
лезги: Исландия
Lingua Franca Nova: Island
Luganda: Isilandi
Limburgs: Iesland
Ligure: Islanda
lumbaart: Islanda
lingála: Islandi
لۊری شومالی: ایسلند
lietuvių: Islandija
latgaļu: Īslandeja
latviešu: Islande
मैथिली: आइसलैंड
мокшень: Исланда
Malagasy: Islandy
олык марий: Исландий
Māori: Tiorangi
македонски: Исланд
മലയാളം: ഐസ്‌ലാന്റ്
монгол: Исланд
मराठी: आइसलँड
Bahasa Melayu: Iceland
Malti: Iżlanda
Mirandés: Eislándia
မြန်မာဘာသာ: အိုက်စလန်နိုင်ငံ
مازِرونی: ایسلند
Dorerin Naoero: Aiterand
Plattdüütsch: Iesland
Nedersaksies: Ieslaand
नेपाली: आइसल्याण्ड
Nederlands: IJsland
norsk nynorsk: Island
norsk: Island
Novial: Islande
Nouormand: Islaunde
Diné bizaad: Tin Kéyah
occitan: Islàndia
Livvinkarjala: Islandii
Oromoo: Aayislaandi
Ирон: Исланди
ਪੰਜਾਬੀ: ਆਈਸਲੈਂਡ
Pangasinan: Island
Kapampangan: Islandya
Papiamentu: Islandia
Picard: Islinde
पालि: आइसलैंड
Norfuk / Pitkern: Iseland
polski: Islandia
Piemontèis: Islanda
پنجابی: آئس لینڈ
Ποντιακά: Ισλανδία
پښتو: آیسلنډ
português: Islândia
Runa Simi: Islandya
rumantsch: Islanda
română: Islanda
armãneashti: Islanda
tarandíne: Islanne
русский: Исландия
русиньскый: Ісландія
Kinyarwanda: Isilande
संस्कृतम्: आइसलैंड
саха тыла: Исландия
sardu: Islanda
sicilianu: Islandia
Scots: Iceland
سنڌي: آئس لينڊ
davvisámegiella: Islánda
Sängö: Islânde
srpskohrvatski / српскохрватски: Island
Simple English: Iceland
slovenčina: Island
slovenščina: Islandija
Gagana Samoa: Aiselani
chiShona: Iceland
Soomaaliga: Ayslaan
shqip: Islanda
српски / srpski: Исланд
Sranantongo: Islenikondre
SiSwati: Echweni
Sesotho: Iceland
Seeltersk: Ieslound
Sunda: Islandia
svenska: Island
Kiswahili: Iceland
ślůnski: Islandyjo
తెలుగు: ఐస్‌లాండ్
tetun: Izlándia
тоҷикӣ: Исландия
Türkmençe: Islandiýa
Tagalog: Iceland
Tok Pisin: Aislan
Türkçe: İzlanda
Xitsonga: Iceland
татарча/tatarça: Исландия
chiTumbuka: Iceland
тыва дыл: Исландия
удмурт: Исландия
ئۇيغۇرچە / Uyghurche: ئىسلاندىيە
українська: Ісландія
اردو: آئس لینڈ
oʻzbekcha/ўзбекча: Islandiya
vèneto: Islanda
vepsän kel’: Islandii
Tiếng Việt: Iceland
West-Vlams: Ysland
Volapük: Lisladeän
walon: Izlande
Winaray: Islandya
Wolof: Islaand
吴语: 冰岛
მარგალური: ისლანდია
ייִדיש: איסלאנד
Yorùbá: Íslándì
Vahcuengh: Binghdauj
Zeêuws: Iesland
中文: 冰岛
文言: 冰島
Bân-lâm-gú: Peng-tó
粵語: 冰島
isiZulu: I-Ayisilandi