Էկզոմոլորակ

էկզոմոլորակ(գազային հսկա)՝ նկարչի պատկերացմամբ:
Տեսականորեն գոյություն ունեցող էկզոմոլորակ(2 արբանյակներով ծով-մոլորակ) նկարչի պատկերացմամբ
Gliese 581d էկզոմոլորակը նկարչի պատկերացմամբ

Էկզոմոլորակ (հունարեն՝ ἔξω, exō՝ դուրս, դրսից) կամ արտաարեգակնային մոլորակ, Արևից տարբերվող աստղի շուրջ պտտվող մոլորակ:Երկար ժամանակ այլ աստղերի մոտ գտնվող էկզոմոլորակների հայտնաբերումը դժվարին խնդիր էր հանդիսանում, քանի որ մոլորակները չափազանց փոքր են և դժվար նշմարելի աստղերի համեմատ, իսկ իրենք՝ աստղերը, Արևից բավականաչափ հեռու են գտնվում(ամենամոտը 4.24 լուսատարի հեռավորության վրա է գտնվում):Առաջին էկզոմոլորակները հայտնաբերվել են 1980-ական թվականներին:Հիմա էկզոմոլորակների հայտնաբերման գործընթացը բավական հեշտացել է շնորհիվ կատարելագործված տեխնոլոգիաների:2016 թվական հոկտեմբերի 5-ի տվյալներով հաստատապես հայտնվում է 2650 մոլորակային համակարգում գտնվող 3533 էկզոմոլորակի գոյության մասին, ընդ որում 595 մոլորակային համակարգերում կա մեկից ավելի էկզոմոլորակ[1]: Հարկ է նշել, որ թեկնածուների քանակը զգալիորեն ավելի մեծ է: Այսպես, 2015 թվականի հունվարին «Կեպլեր» նախագծի օգնությամբ թվարկվում էր ավելի քան 4175 մոլորակ, բայց կարգավիճակի ստացման համար անհրաժեշտ է ոչ երկրային դիտակներով կատարվող կրկնակի գրանցում:Ընդհանուր հաշվով Ծիր Կաթինում հաշվվում է 100 միլիարդ էկզոմոլորակ, որոնցից 5-20 միլիարդը, հնարավոր է, երկրանման մոլորակներ են[2]: Ներկայումս գոյություն ունեցող հաշվարկներով արեգակնանման աստղերի 34%-ի բնակելի գոտում կան Երկրի հետ համեմատելի մոլորակներ[3][4]:Արեգակնային համակարգից դուրս կա Երկրին շատ նման 216 մոլորակ[5]:

Հայտնաբերված էկզոմոլորակների մեծ մասի ուսումնասիրման համար կիրառվում է դիտարկման անուղղակի մեթոդներ: Էկզոմոլորակների զգալի մասը գազային հսկաներ են և շատ ավելի նման են Յուպիտերին, քան Երկրին: Բնականաբար դա բացատրվում է ուսումնասիրման մեթոդների սահմանափակությամբ(ավելի հեշտ է հայտնաբերել կարճ պարբերական զանգվածային մոլորակները):

Other Languages
Afrikaans: Eksoplaneet
azərbaycanca: Ekzoplanet
беларуская: Экзапланета
беларуская (тарашкевіца)‎: Экзаплянэта
български: Екзопланета
brezhoneg: Ezplanedenn
čeština: Exoplaneta
Чӑвашла: Экзопланета
dansk: Exoplanet
Deutsch: Exoplanet
English: Exoplanet
euskara: Exoplaneta
français: Exoplanète
हिन्दी: बहिर्ग्रह
magyar: Exobolygó
Bahasa Indonesia: Planet luar tata surya
íslenska: Fjarreikistjarna
ქართული: ეგზოპლანეტა
қазақша: Экзопланета
한국어: 외계 행성
Lëtzebuergesch: Exoplanéit
Lingua Franca Nova: Planetas estrasolal
Limburgs: Exoplaneet
lietuvių: Egzoplaneta
latviešu: Citplanēta
मराठी: परग्रह
Bahasa Melayu: Planet luar suria
Nederlands: Exoplaneet
norsk nynorsk: Ekstrasolar planet
norsk: Eksoplanet
occitan: Exoplaneta
português: Exoplaneta
română: Exoplanetă
русский: Экзопланета
Scots: Exoplanet
srpskohrvatski / српскохрватски: Ekstrasolarni planet
Simple English: Extrasolar planet
slovenščina: Zunajosončni planet
svenska: Exoplanet
Kiswahili: Sayari ya nje
татарча/tatarça: Экзопланета
українська: Екзопланета
oʻzbekcha/ўзбекча: Ekzosayyora