Երկրորդ համաշխարհային պատերազմ
English: World War II

Երկրորդ համաշխարհային պատերազմ
WW2Montage.PNG
Թվականսեպտեմբերի 1, 1939սեպտեմբերի 2, 1945
ՎայրԵվրոպա, Խաղաղ օվկիանոս, Հարավ–Արևելյան Ասիա, Մերձավոր Արևելք, Միջերկրական ծով և Աֆրիկա
ԱրդյունքԴաշնակցային ուժերի հաղթանակ: Միավորված Ազգերի Կազմակերպության ստեղծումը: ԱՄՆ և Սովետական Միության վերածումը գերտերությունների: Եվրոպայի բաժանումը ազդեցության տարածքների, ինչը սկիզբ դրեց Սառը պատերազմի:
Հակառակորդներ
Դաշնակցային ուժեր:

 Բենիտո Մուսոլինի
Flag of Croatia (1941–1945).svg Անտե Պավելիչ
Flag of Hungary (1915-1918, 1919-1946).svg Հորտի Միկլոշ
Սերբիա Միլան Նեդիչ
Նորվեգիա Վիդկուն Քուիսլինգ
Flag of Philippe Pétain, Chief of State of Vichy France.gif Ֆիլիպ Պետեն
Flag of Philippe Pétain, Chief of State of Vichy France.gif Պիեռ Լեվալ
Ռումինիա Իոն Անտոնեսկու
Flag of Yugoslavia (1918–1941).svg Դր. Միհայիլովիչ

Ռազմական կորուստներ
Ռազմական զոհեր:
14,000,000–ից ավել

Քաղաքացիական զոհեր:
36,000,000–ից ավել
Ընդհանուր զոհեր:
50,000,000–ից ավել

Ռազմական զոհեր:
8,000,000–ից ավել

Քաղաքացիական զոհեր:
4,000,000–ից ավել
Ընդհանուր զոհեր
12,000,000–ից ավել


Երկրորդ համաշխարհային պատերազմ (սեպտեմբերի 1[2], 1939 - սեպտեմբերի 2, 1945[3]) [4]: Պատերազմում ներքաշված էին աշխարհի երկրների մեծ մասը ներառյալ բոլոր մեծ տերությունները, որոնք ձևավորել էին երկու հակամարտող ռազմական դաշինքներ։ Ձևավորված ռազմական դաշինքներն էին Հակահիտլերյան խմբավորումը և Առանցքի երկրները[1]: Այն ամենասփռված պատերազմն էր համաշխարհային պատմության մեջ, որին ուղղակի մասնակցում էր ավելի քան 100 միլիոն մարդ 30 երկրներից։ Այն ուղեկցվեց մեծ մարդկային կորուստներով, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում Հոլոքոստը (որի ժամանակ մոտ 11 միլիոն մարդ սպանվեց)[5][6] և բնակավայրերի և արդյունաբերական կենտրոնների ռազմավարական ռմբակոծությունը), որոնց ժամանակ սպանվեց մոտ մեկ միլիոն մարդ՝ ներառյալ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները[7], ընդհանուր հաշվարկներով պատերազմի զոհ գնացին 50-ից 85 միլիոն մարդ։ Այն դարձավ մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմը[8]։

Ճապոնական կայսրությունը ձգտում էր առավելության հասնել Ասիայում և Խաղաղ օվկիանոսում և արդեն գտնվում էր պատերազմի մեջ Չինաստանի հանրապետության հետ 1937 թվականից[9], սակայն հիմնականում նշվում է, որ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին[10], երբ Նացիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան և նրան պատերազմ հայտարարեցին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը։ 1939 թվականի վերջում և 1941 թվականի սկզբում մի քանի արշավանքի և պայմանագրերի շնորհիվ Գերմանիան նվաճեց կամ իր վերահսկողության տակ առավ մայրցամաքային Եվրոպայի մեծ մասը և ռազմական դաշինք կնքեց Իտալիայի և Ճապոնիայի հետ։ 1939 թվականի օգոստոսին կնքված Մոլոտավ-Ռիբենտրոպ պակտով Գերմանիան և ԽՍՀՄը մասնատեցին և անեքսավորեցին Եվրոպայում իրենց հարևանների տարածքները, այդ թվում Լեհաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան և Մերձբալթյան երկրները։ Պատերազմը շարունակվում էր հիմնականում Առանցքի ուժերի և Միացյալ թագավորության ու Բրիտանական համագործակցության երկրների միջև, պատերազմի թատերաբեմերն էին Հյուսիսային Աֆրիկան և Արևելյան Աֆրիկան։ 1941 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի Առանցքի ուժերը ներխուժեցին Խորհրդային միություն, բացելով մեծագույն ցամաքային ռազմաճակատը պատմության մեջ, որում ներառվեցին Առանցքի ուժերի հիմնական զորքերը։ 1941 թվականի դեկտեմբերին Ճապոնիան հարձակվեց Միացյալ Նահանգների և խաղաղ օվկիանոսի եվրոպական գաղութների վրա և արագորեն նվաճեց Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասը։

1942 թվականին Ճապոնիան պարտություն կրեց Միդվեյի ճակատամարտում, իսկ Գերմանիան պարտվեց Հյուսիսային Աֆրիկայում, որից հետո նաև Ստալինգրադում։ 1943 թվականին գերմանացիները մի շարք պարտություններ կրեցին Արևելյան ճակատում, իսկ Դաշնակիցները ներխուժեցին Իտալիա և Սիցիլիա, ինչի արդյունքում Առանցքի ուժերը կորցրեցին իրենց մարտավարական առավելությունը բոլոր ճակատներում։ 1944 թվականին Դաշնակիցները բացեցին Արևմտյան ճակատը,մինչդեռ Խորհրդային Միությունը ազատագրեց բոլոր կորցված հողերը։ 1944-ից 1945 թվականներին Ճապոնիան կորցրեց խաղաղ օվկիանոսում գրեթե բոլոր մարտավարական կղզիները։

Պատերազմը Եվրոպայում մոտենում էր ավարտին և Դաշնակիցները արևմուտքից, իսկ Խորհրդային Միությունը արևելքից ներխուժեցին Գերմանիա և Բեռլինը նվաճելով խորհրդային զորքերի կողմից Գերմանիան հայտարարեց կապիտուլացիայի մասին 1945 թվականի մայիսի 9-ին։ Պատերազմը սակայն շարունակվում էր և Ճապոնիան չէր պատրաստվում անձնատուր լինել։ 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին Միացյալ Նահանգները Ատոմային ռումբ նետեցին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Ճապոնիայի տարածք ներխուժումը չեղարկվեց, քանի նոր ատոմային վտանգի և Խորհրդային Միության ներխուժման պատճառով Ճապոնիան անձնատուր եղավ 1945 թվականի օգոստոսի 15-ին։ Այսպիսով պատերազմը ավարտվեց Դաշնակիցների կատարյալ հաղթանակով։

Բովանդակություն

Other Languages
Alemannisch: Zweiter Weltkrieg
žemaitėška: Ontra svieta vaina
беларуская (тарашкевіца)‎: Другая сусьветная вайна
Bislama: Wol Wo Tu
brezhoneg: Eil Brezel-bed
Chavacano de Zamboanga: Segunda Guerra Mundial
qırımtatarca: Ekinci Cian cenki
dolnoserbski: Druga swětowa wójna
emiliàn e rumagnòl: Secånda guèra mundièl
English: World War II
Esperanto: Dua mondmilito
estremeñu: II Guerra Mundial
Nordfriisk: Naist Wäältkrich
kriyòl gwiyannen: Ségonn Lagèr mondyal
Gàidhlig: An Dàrna Cogadh
客家語/Hak-kâ-ngî: Thi-ngi-chhṳ Sṳ-kie Thai-chan
Fiji Hindi: World War II
hornjoserbsce: Druha swětowa wójna
Kreyòl ayisyen: Dezyèm Gè mondyal
Bahasa Indonesia: Perang Dunia II
Patois: Wol Waar II
къарачай-малкъар: Экинчи дуния къазауат
Ripoarisch: Zweide Weltkresch
Lëtzebuergesch: Zweete Weltkrich
Lingua Franca Nova: Gera Mundal Du
لۊری شومالی: جٱنڳ جهونی دۏئم
Basa Banyumasan: Perang Donya II
Minangkabau: Parang Dunia II
Bahasa Melayu: Perang Dunia Kedua
မြန်မာဘာသာ: ဒုတိယ ကမ္ဘာစစ်
مازِرونی: جهونی جنگ دوم
Dorerin Naoero: Eaket Eb II
Plattdüütsch: Tweete Weltkrieg
Nedersaksies: Tweede Wereldoorlog
नेपाल भाषा: तःहताः २
norsk nynorsk: Andre verdskrigen
Norfuk / Pitkern: Werl War II
davvisámegiella: Nubbi máilmmisoahti
srpskohrvatski / српскохрватски: Drugi svjetski rat
Simple English: World War II
slovenščina: Druga svetovna vojna
српски / srpski: Други светски рат
Türkmençe: İkinji Jahan Urşy
ئۇيغۇرچە / Uyghurche: ئىككىنچى دۇنيا ئۇرۇشى
oʻzbekcha/ўзбекча: Ikkinchi jahon urushi
vepsän kel’: Toine mail'man soda
Volapük: Volakrig telid