Դիսկրետ մաթեմատիկա

Դիսկրետ մաթեմատիկան մաթեմատիկայի ճյուղերից մեկն է, որի ուսումնասիրության առարկա են հանդիսանում դիսկրետ (ընդհատ) բնույթ ունեցող մաթեմատիկական կառուցվածքների հատկությունները։ Այդպիսի կառուցվածքներից են վերջավոր խմբերը, վերջավոր գրաֆները, վերջավոր ավտոմատները և այլն։ Ի տարբերություն դիսկրետ մաթեմատիկայի, դասական մաթեմատիկան հիմնականում զբաղվում է անընդհատ բնույթ ունեցող կառուցվածքների հատկությունների ուսումնասիրությամբ։

Դիսկրետ և անընդհատ մաթեմատիկաների միջև հստակ սահմանազատում չկա. նրանց միջև անընդհատ տեղի է ունենում գաղափարների և մեթոդների փոխանակում և հաճախ հարկ է լինում ուսումնասիրել մոդելներ, որոնք միաժամանակ օժտված են և՛ դիսկրետ, և՛ անընդհատ հատկություններով։ Մաթեմատիկայում կան որոշ բաժիններ, որոնք կիրառում են դիսկրետ մաթեմատիկայի մեթոդներն անընդհատ կառուցվածքների ուսումնասիրման համար (օրինակ՝ հանրահաշվական երկրաչափությունը) և հակառակը՝ դասական մաթեմատիկայի մեթոդները՝ դիսկրետ կառուցվածքների ուսումնասիրության համար (օրինակ՝ թվերի տեսության որոշ ասիմպտոտիկ հարցեր)։

Ենթաբաժիններ

Դիսկրետ մաթեմատիկան բազմաթիվ ենթաբաժիններ ունի, որոնցից գլխավորներն են.

Other Languages
azərbaycanca: Diskret riyaziyyat
беларуская (тарашкевіца)‎: Дыскрэтная матэматыка
Bahasa Indonesia: Matematika diskrit
日本語: 離散数学
한국어: 이산수학
Bahasa Melayu: Matematik diskret
Nederlands: Discrete wiskunde
norsk nynorsk: Diskret matematikk
srpskohrvatski / српскохрватски: Diskretna matematika
Simple English: Discrete mathematics
slovenščina: Diskretna matematika
oʻzbekcha/ўзбекча: Chekli matematika
Tiếng Việt: Toán học rời rạc
中文: 离散数学