Գվիդո վան Ռոսում

Գվիդո վան Ռոսսում
Guido van Rossum
Guido van Rossum OSCON 2006.jpg
Ծնվել էհունվարի 31, 1956 (62 տարեկան)
ԾննդավայրՀաառլեմ, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունՆիդերլանդներ
ԱզգությունՀոլանդացի
ԿրթությունԱմստերդամի համալսարան
ՄասնագիտությունԾրագրավորում
ԱշխատանքՍտեղծել է Python լեզուն
ԳործունեությունԾրագրավորող, գրող
ԱշխատավայրDropbox[1]
ԱմուսինՔիմ Կնապ
Պարգևներ և
մրցանակներ
Free Software Award
ԵրեխաներՕրլին Միշել Կնապ֊վան Ռոսում[2]
Կայքwww.python.org/~guido
Guido van Rossum Վիքիպահեստում

Գվիդո վան Ռոսում (հոլ.՝ Guido van Rossum, հունվարի 31, 1956(1956-01-31), Հառլեմ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ), հոլանդացի ծրագրավորող, առավել հայտնի որպես Python ծրագրավորման լեզվի ստեղծող։ Python լեզվի մշակողների շրջանում Գվիդոն հայտնի է որպես «Benevolent Dictator For Life» (BDFL), ինչը նշանակում է, որ նա շարունակում է հետևել Python-ի մշակման աշխատանքներին՝ անհրաժեշտության դեպքում ընդունելով վերջնական որոշում[3]։ Նա Google ընկերությունում աշխատել է 2005 թվականից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 7-ը։ 2013 թվականի հունվարից վան Ռոսումը սկսել է աշխատել Dropbox-ում։

Other Languages