Գծանկար

Գծանկար՝ գրաֆիկայի միջոցներով հարթության վրա ստեղծված պատկեր է։

Գծանկարը գրաֆիկայի տեսակ է, նաև հիմք է նկարչական արվեստի բոլոր տեսակների համար։ Գծանկարը կարող է հանդես գալ ինչպես վերջնական ստեղծագործություն, այնպես էլ տեխնիկական բազա հանդիսանալ գեղարվեստական ստեղծագործությոյնների համար։ Այդ իսկ պատճառով գծանկարը խորապես ուսումնասիրվում է նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կողմից։

Գծանկարը որպես ինքնուրույն ստեղծագործություն դիտվում է եվրոպական արվեստում որպես գրաֆիկայի առանձին տեսակ։

Սովորաբար «գծանկար» տերմինը նշանակում է գրաֆիկական միջոցներով (ուրվագիծ, գիծ, բիծ) հարթության վրա պատկերված ստեղծագործություն։ Այդ արտահայտչամիջոցների տարբեր համադրումներով կարելի է հասնել պլաստիկական կերպավորման, տոնային և լուսաստվերային էֆեկտների։ Գծանկարը իրագործվում է մեկ կամ մի քանի գույների սահմանափակ օգտագործումով։ Գծանկարում են թղթի (հնում՝ պապիրուսի, միջին դարերում՝ մագաղաթի) վրա՝ մատիտներով, ածխով, կավճով, վրձնով, գրչով (վերջին երկուսը հեղուկ ներկանյութերի՝ տուշ, սեպիա, մելան և այլնի համար)։ Ջրաներկը, գուաշը, պաստելը ծառայում են ինչպես գծանկարիի, այնպես էլ գեղանկարչական գործերի ստեղծմանը։ Գծանկարը կերպավորման արվեստի սկզբնական, առավել մատչելի և միաժամանակ հարուստ հնարավորություններ ընձեռող տեսակներից է և ունի կիրառման լայն ոլորտ՝ մանկական գծանկարից, կիրառական, գիտա-օժանդակ, տեխնիկական գժանկարի բազմազան տարատեսակներից մինչև գեղարվեստական գծանկար։ Այն գրաֆիկայի կարևորագույն բաժիններից է և կարող է լինել գրաֆիկական արվեստի ինքնուրույն ստեղծագործություն (հաստոցային), որպես օժանդակ նյութ (էսքիզ, էտյուդ) ծառայել երփնագրի, քանդակի, ճարտարապետության և այլնի համար։ Կատարման լակոնիկությունը, արագությունը, հստակությունը, գծանկարի շատ տեսակների տպաքանակային վերարտադրության հնարավորությունը կարևորում են նրա նշանակությունը հասարակությանն անհրաժեշտ արվեստի տեսակների համար, ինչպիսիք են՝ պատկերազարդումը, ծաղրանկարը, պլակատը։ Գծանկար կարելի է կատարել բնօրինակից, հիշողությամբ, երևակայությամբ։ Գծանկարը հարթության վրա ստեղծված գեղարվեստական բոլոր պատկերների հիմքն է (գեղանկարչություն, փորագրություն, վիմագրություն և այլն)։ Գեղանկարչության մեջ գծանկարը որոշակի է դարձնում պատկերի գծապլաստիկական կառուցվածքը, ուրվանկարը, առարկաների ձևը, նրանց դասավորությունը տարածության մեջ։ Կերպարվեստի բոլոր մարզերում գծանկարի ճշգրտությունն ու արտահայտչությունը ռեալիստական վարպետության, իսկ ուսուցումը գեղարվեստական կրթության հիմքն են։ Գծագիր դասավանդելիս գործնականում ելնում են հարթության վրա ծավալի և տարածության պատկերման ստեղծագործաբար կիրառվող օրենքներից (գծի, լուսաստվերային կերպավորման, հեռանկարի և այլնի օգնությամբ)։

Գծանկարը, սկզբնավորվելով հեռավոր անցյալում, բարձր զարգացման է հասել անտիկ արվեստում, միջին դարերի Արևելքի երկրներում (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա)։ Ռեալիստական գծանկարիի գիտականորեն հիմնավորված մեթոդը ստեղծվել է Վերածննդի շրջանում (Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո, Ա․ Դյուրեր)։ XVII —XVIII դարերի գծանկարի մեծ վարպետներից են Պ․ Պ․ Ռուբենսը, Ռեմբ- րանդը, Ն․ Պուսսենը, Կ․ Լորենը, Ու․ Տո- գարթը, XIX— XX դարերու՝ Ֆ․ Գոյան, Դ․ էնգ- րը, է․ Դելակրուան, Օ․ Դոմիեն, Է․ Դեգան, Վ․ Վան-Գոգը, Պ․ Պիկասսոն։ Գծանկարի զարգացման մեջ մեծ ավանդ են ներդրել ռուս նկարիչներ Ա․ Գ․ Վենեցիանովը, Կ․ Պ․ Բրյուլլովը, Ա․ Ա․ Իվանովը, Ի․ Ն․ Կրամսկոյը, Պ․ Պ․ Չիստյակովը, Ի․ Ե․ Ռեպինը, Վ․ Ա․ Սերովը։ Սովետական արվեստում առաջատար դեր են կատարում հաստոցային-թեմատիկ գծանկար, դիմանկարը, բնանկարը, գրքի նկարազարդումը, թերթ-ամսագրային գծանկար, պլակատը (Ի․ Ի․ Բրոդսկի, Ն․ Ա․ Անդրեն, Դ․ Ս․ Մոոր, Կուկրինիկսներ, Դ․ Ա․ Շմարինով, Բ․ Ի․ Պրորոկով, Ս․ Ս․ Քոբուլաձե և ուրիշներ)։ Հայաստանի տարածքում գծանկարի նախօրինակներից են ժայռապատկերները (Ցոլակերտ, Արագած լեռ, Գեղամա լեռներ, Սյունիք և այլն)։ Ուրարտական շրջանի, միջին դարերի որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության հոյակապ հուշարձանները վկայում են կատարելության հասցված հայկական գծանկարի մասին։ Կերպարվեստի պատմության նոր շրջանում նախ Տովնաթանյանների, ապա Տ․ Այվազովսկու, Վ․ Սուրենյանցի, Ե․ Թադևոսյանի, Մ․ Սարյանի արվեստով գծանկարը նոր վերելք է ապրել։ Հայ սովետական արվեստում հաստոցային-թեմատիկ գծանկար, դիմանկարը, բնանկարը, գրքի ձևավորումը, պլակատը աննախընթաց զարգացման են հասել (Մ․ Սարյան, Տ․ Կոջոյան, Ս․ Աղաջանյան, Ե․ Քոչար, Վ․ Գայֆեճյան, Գ․ Գյուրջյան, Վ․ Շաքարյան, Կ․ Տիրատուրյան, Տ․ Ավետիսյան, Գ․ Խանջյան, Մ․ Արուտչյան, Ս․ Ա․ Արուտչյան, Մ․ Սոսոյան, Վ․ Այվազյան, Ա․ Վարդանյան և ուրիշներ)։

Գրականություն

Other Languages
العربية: رسم
asturianu: Dibuxu
беларуская: Малюнак
беларуская (тарашкевіца)‎: Малюнак
български: Рисунка
বাংলা: অঙ্কন
bosanski: Crtež
català: Dibuix
corsu: Disegnu
čeština: Kresba
Чӑвашла: Ӳкерчĕк
dansk: Tegning
Ελληνικά: Σχέδιο
emiliàn e rumagnòl: Disègn
English: Drawing
Esperanto: Desegnaĵo
español: Dibujo
euskara: Marrazki
فارسی: رسم
suomi: Piirustus
français: Dessin
贛語: 素描
galego: Debuxo
עברית: רישום
हिन्दी: रेखाचित्र
hrvatski: Crtež
magyar: Rajz
Bahasa Indonesia: Menggambar
íslenska: Teikning
italiano: Disegno
日本語: 素描
Patois: Jraayn
ქართული: ნახატი
한국어: 소묘
Latina: Delineatio
Lingua Franca Nova: Desinia
lingála: Liyémi
latviešu: Zīmējums
Bahasa Melayu: Melukis
Napulitano: Disegno
Nedersaksies: Tekenen
Nederlands: Tekening
norsk nynorsk: Teikning
norsk: Tegnekunst
occitan: Dessenh
Picard: Dessin
polski: Rysunek
português: Desenho
Runa Simi: Siq'iy
română: Desen
русский: Рисунок
Scots: Drawin
srpskohrvatski / српскохрватски: Crtež
සිංහල: චිත්‍රය
Simple English: Drawing
slovenčina: Kresba (umenie)
slovenščina: Risba
српски / srpski: Цртеж
Seeltersk: Teekenge
தமிழ்: வரைதல்
తెలుగు: రేఖాచిత్రం
тоҷикӣ: Расм
Tagalog: Pagguhit
Türkçe: Çizim
українська: Малюнок
Tiếng Việt: Vẽ
walon: Dessén
ייִדיש: צייכענען
中文: 素描
粵語: 素描