Գաբրիել Ֆորե

Գաբրիել Ֆորե
John Singer Sargent - Gabriel Fauré.jpg
Բնօրինակ անունֆր.՝ Gabriel Fauré[1]
Ի ծնե անունֆր.՝ Gabriel Urbain Fauré
Ծնվել էմայիսի 12, 1845(1845-05-12)[2][3][4][5][6][7][8][9][10]
Պամիե[11]
ԵրկիրՖրանսիա[12]
Մահացել էնոյեմբերի 4, 1924(1924-11-04)[11][3][5][6][7][9][10] (79 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա[11]
Ժանրերօպերա, ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն[13][14] և դասական երաժշտություն[15][16]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար, Կապելմայստեր և համալսարանի պրոֆեսոր
ԳործիքներԵրգեհոն և երգեհոն
ԱշխատավայրՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց, Մադլեն եկեղեցի և Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
ՇրջանավարտNiedermeyer school in Paris
ԱմուսինMarie Fauré

Գաբրիել Ուրբեն Ֆորե (ֆր.՝ Gabriel Urbain Faure, մայիսի 12, 1845(1845-05-12)[2][3][4][5][6][7][8][9][10], Պամիե[11] - նոյեմբերի 4, 1924(1924-11-04)[11][3][5][6][7][9][10], Փարիզ, Ֆրանսիա[11]), ֆրանսիացի երգահան, երգեհոնահար, դաշնակահար, խմբավար և մանկավարժ։

Ծնվել է 1845 թ. մայիսի 12-ին Ֆրանսիայի Պամիե քաղաքում, մաթեմատիկայի ուսուցչի և նապոլեոնյան բանակի կապիտանի դստեր ընտանիքում։ Նա ընտանիքում վեցերորդ երեխան էր։ Իր առաջին երաժշտական փորձերը Ֆորեն կատարում է տեղի փոքրիկ եկեղեցու ֆիսհարմոնի վրա։ Տեսնելով նրա անասելի հակումը դեպի երաժշտությունը՝ ծնողները փոքրիկ Գաբրիելին ուղարկում են եկեղեցական երաժշտության ուսումնարանին կից գործող դպրոց, որը կաթոլիկ եկեղեցու կարիքների համար պատրաստում էր երգեհոնահարների և խմբավարների։ Դպրոցի տնօրենն էր ֆրանսիացի ականավոր երգահան և մանկավարժ Լուի Նիդերմեյերը (1802-1861), իսկ դասավանդողների թվում էր ֆրանսիացի մեծ երգահան Քամիլ Սեն-Սանսը (1835-1921), որի սաների թվում էր նաև Ֆորեն։ Դպրոցում ուսանելու 11 տարիները և հատկապես Սեն-Սանսի հետ մտերմությունը խիստ բարեբեր ազդեցություն են ունենում ապագա մեծ երգահանի ներաշխարհի վրա։ Սեն-Սանսի միջոցով նա նաև ծանոթանում է Ռոբերտ Շումանի, Ֆերենց Լիստի, Ռիխարդ Վագների և եվրոպական երաժշտության մյուս մեծերի ստեղծագործություններին, որոնք տվյալ ժամանակահատվածում այնքան էլ հայտնի չէին Ֆրանսիայում։ Որպես այս ամենին ի երախտիք՝ Ֆորեն Սեն-Սանսին է նվիրում դաշնամուրային մի մոտիվ, որը վերջինս օգտագործում է իր Դաշնամուրի և նվագախմբի երկրորդ կոնցերտի առաջին մասում (op. 22, 1868 թ.)։ Ֆորեի և իր ուսուցչի մտերմությունը շարունակվում է մինչև Սեն-Սանսի մահը՝ 1921 թվականը։

Ֆորեն ավարտում է Եկեղեցական դպրոցը երկու առաջին մրցանակներով՝ կոմպոզիցիայի և դաշնամուրի համար։ Դրանից հետո նա սկսում է շրջագայել քաղաքից քաղաք՝ եկեղեցիներում հանդես գալով որպես երգեհոնահար, ինչպես նաև զանազան սրահներում ներկայացնելով իր դաշնամուրային ստեղծագործությունները՝ արդեն որպես դաշնակահար։ 1870 թվականին, երբ սկսվում է ֆրանս-պրուսական պատերազմը, Ֆորեն զորակոչվում է բանակ և մասնակցում Փարիզի պաշտպանությանը։ Հետագայում, երբ Եկեղեցական երաժշտության ուսումնարանը տեղափոխվում է Շվեյցարիա, Ֆորեն միանում է նրանց և Ֆրանսիա վերադառնում միայն Փարիզի կոմունայի ճնշումից հետո։ Վերադառնալուց հետո Ֆորեն որոշ ժամանակ զբաղեցնում է Սեն-Սյուլպիս եկեղեցու երգեհոնահարի և խմբավարի պաշտոնը, իսկ 1874 թվականից տեղափոխվում Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցի՝ որպես Սեն-Սանսի օգնական (Սեն-Սանսն այստեղ աշխատում էր որպես խմբավար)։ 1877 թվականին Սեն-Սանսը անցնում է թոշակի, իսկ Ֆորեն զբաղեցնում է նրա տեղը։ Ի դեպ, նույն թվականին ստեղծվում է Ֆորեի վաղ ստեղծագործական շրջանի լավագույն գործերից մեկը՝ Ջութակի սոնատը (op. 13)։ Սեն-Սանսը, լինելով ստեղծագործության առաջին ունկնդիրներից մեկը, իր տպավորություններով կիսվում է ֆրանսիական հեղինակավոր «Journal de Musique» ամսագրում՝ սոնատն անվանելով «հանճարեղ ստեղծագործություն» և երաժշտական փայլուն ապագա խոստանալով Ֆորեին։[17]

Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում աշխատելու տարիներին է, որ Ֆորեն բացահայտվում է նաև որպես հոգևոր ստեղծագործությունների անզուգական հեղինակ։ Հենց այս տարիներին է ստեղծվում Ժան Բատիստ Ռասինի խոսքերով գրված նրա «Օրհներգը»՝ երգչախմբի և երգեհոնի համար (op. 11)։

1880-ական թվականները համարվում են Ֆորեի ստեղծագործական հասունության ժամանակահատված։ Նախ 1880 թվականին գրվում է նրա հանրահայտ «Էլեգիան» (op. 24, սկզբնապես գրվել է թավջութակի և դաշնամուրի համար, հետագայում Ֆորեն գործիքավորում է այն նվագախմբի համար), որը մինչ այժմ համարվում է Ֆորեի ամենասիրված երկերից մեկը։ Ապա 1886 թվականին ստեղծվում է նրա Երկրորդ դաշնամուրային կվարտետը (op. 45), որն ըստ նրա կենսագիր Ռոբերտ Օռլեջի՝ ջրբաժան հանդիսացավ երգահանի վաղ և հասուն ստեղծագործական շրջանների միջև։ Բացի այդ, սա Ֆորեի միակ խոշոր ստեղծագործությունն է, որտեղ օգտագործվում է ցիկլային ձևը։ Կվարտետի առաջին կատարումը տեղի է ունեցել 1887 թ. Փարիզում՝ հեղինակի (դաշնամուր), Գիյոմ Ռեմիի (ջութակ), Լուի Վան Վաֆելգեմի (ալտ) և Ժյուլ Դելսարի (թավջութակ) կատարմամբ։

1880-ականները բեկումնային են լինում նաև Ֆորեի անձնական կյանքում։ Մարիաննա Վիարդոյի (հայտնի օպերային երգչուհի Պոլինա Վիարդո-Գարսիայի դուստրը) հետ տարիներ տևած անհաջող սիրավեպից հետո Ֆորեն 1883 թ. ամուսնանում է Մարի Ֆրեմիեի հետ (վերջինս հայտնի քանդակագործ Էմանուել Ֆրեմիեի դուստրն էր)։ Զույգն ունենում է երկու որդի, որոնցից ավագը՝ Էմանուելը, հետագայում դառնում է ջրային կենսոլորտի խոշոր մասնագետ, իսկ կրտսերը՝ Ֆիլիպը, հայտնի արձակագիր։

1896 թ. Ֆորեն ստանձնում է Փարիզի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի պրոֆեսորի պաշտոնը, իսկ 1905 թ. դառնում է նույն կոնսերվատորիայի ռեկտորը։ 1989 թ. այցելում է Լոնդոն, որտեղ ներկայացնում է Մորիս Մետերլինկի «Պելլեասն ու Մելիսանդան» պիեսի համար գրված իր երաժշտությունը։ Ներկայացումն ունենում է մեծ հաջողություն։

Կյանքի վերջին 20 տարում մեծ երգահանը տառապել է աստիճանաբար զարգացող խլությամբ։ Հիվանդությունը սկսել է գլուխ բարձրացնել 1903 թ., իսկ ամբողջական խլությունը վրա է հասնում 1920 թ., և չնայած դրան, Ֆորեն համառորեն շարունակել է ստեղծագործական և մանկավարժական գործունեությունը։ Հիվանդության հենց այս դժվարին ժամանակատվածում՝ 1913 թվականին է ծնվում Ֆորեի «Պենելոպա» օպերան, որը փառքի գագաթնակետին հասցրեց իր հեղինակին։ Ժամանակակիցները այս օպերան դրեցին 20-րդ դարի ֆրանսիական թատրոնի համար բեկումնային հանդիսացած Կլոդ Դեբյուսիի «Պելլեասն ու Մելիզանդան» օպերայի կողքին, ընդ որում այս կարծիքը կիսում էին օպերայի առաջին ներկայացմանը գտնված Քամիլ Սեն-Սանսը, Իգոր Ստրավինսկին և հենց ինքը՝ Կլոդ Դեբյուսին։

Այդուհանդերձ օրեցօր ահագնացող խլությունը ավելի ու ավելի դժվար էր դարձնում ստեղծագործական և հատկապես մանկավարժական գործունեությունը։ Մանկավարժությունը Ֆորեն վերջնականապես թողեց միայն 1920 թ.՝ համեստ կենսաթոշակով անցնելով հանգստի և իրեն ամբողջովին նվիրելով ստեղծագործական գործունեությանը։

Ֆորեն կյանքից հեռանում է 1924 թ. նոյեմբերի 4-ին, Փարիզում, 79 տարեկան հասակում։

Ֆորեի ինքնագիրը (Ռեքվիեմ)

Ֆորեն ստեղծագործել է իր ժամանակին տարածված գրեթե բոլոր երաժշտական ժանրերում։ Նրա գլուխգործոցն է համարվում մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար գրված «Ռեքվիեմը» (op. 48, 1887-1890 թթ.), որն ունեցել է երեք հեղինակային խմբագրում՝ գրված 1888, 1893 և 1900 թվականներին։ Երգչախմբի համար գրված ուշագրավ գործերից է նաև «Մադրիգալը»՝ ըստ Արման Սիլվեստրի բանաստեղծությունների։ Նվագախմբային առավել հաջողված ստեղծագործություններից է «Պելլեասն ու Մելիսանդան» սյուիտը (op. 80, ըստ Մորիս Մետերլինկի պիեսի)։ Ֆորեի միակ սիմֆոնիայի (op. 40) ձեռագիրը կորսվել է և հետագայում հեղինակը դրա պատառիկները օգտագործել է ջութակի երկրորդ և թավջութակի առաջին սոնատներում (opp. 108 և 109)։ Ֆորեն գրել է նաև երկու օպերա՝ «Պրոմեթևս» (երեք գործողությամբ, 1900 թ.) և «Պենելոպա» (երեք գործողությամբ, 1913 թ.)։

Ֆորեն համարվում է ֆրանսիական ռոմանսի խոշորագույն ներկայացուցիչը։ Տարբեր հեղինակների խոսքերով նա գրել է շուրջ 100 ռոմանս, որոնցից ամենաուշագրավը «Արթնացումն» է՝ Ռոմեն Բյուսսինի բանաստեղծության հիման վրա (op. 7, No. 1, 1877 թ.)։ Ռոմանսը հայտնի է նաև ջութակի և թավջութակի գործիքային խմբագրումներով։ Ֆորեն ռոմանսներ է գրել նաև Լեկոնտ Դե Լիլի, Պոլ Վեռլենի, Շառլ Վան Լերբերգի և այլ հայտնի հեղինակների խոսքերով։

Ֆորեն հսկայական ավանդ ունի նաև ֆրանսիական դաշնամուրային դպրոցի կայացման գործում։ Նրա բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործություններից առանձնանում են հատկապես թվով 13 նոկտյուրնները, 13 բարկարոլլաները, 9 պրելյուդները, 6 էքսպրոմտները և 4 վալս-կապրիսները, որոնք առանձնանում են իմպրովիզացիոն թարմությամբ և ինքնատիպությամբ։ Նրա երկու դաշնամուրային կվարտետները (opp. 15 և 45), երկու դաշնամուրային կվինտետները (opp. 89 և 115), ինչպես նաև դաշնամուրային տրիոն (op. 120) մինչ այժմ էլ լավագույն գործիքային անսամբլների երգացանկում են ընդգրկված։ Սոնատային ժանրում խիստ բարձրարժեք են նաև Ֆորեի երկու ջութակի (opp. 13 և 108) և երկու թավջութակի (opp. 109 և 117) սոնատները։

Գաբրիել Ֆորեի «Ռեքվիեմի» անզուգական կատարողներից էր հայ մեծ դիրիժոր Օհան Դուրյանը։

Կարծիքներ կան, որ Ֆորեի նվագախմբային երկերը գործիքավորվել են ոչ թե իր, այլ աշակերտների կողմից (իհարկե՝ իր ցուցումներով)։

Ծանոթագրություններ

  1. http://www.nndb.com/people/370/000093091/
  2. 2,0 2,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118920626 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Base Léonoreministère de la Culture.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Internet Broadway Database — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 International Music Score Library Project — 2006.
  8. 8,0 8,1 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Babelio
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 filmportal.de
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Форе Габриель // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: https://wikidata.org/wiki/Track:Q17378135"></a>
  • http://www.nytimes.com/1985/12/08/arts/faure-s-requiem-in-chamber-form.html
  • http://www.arkivmusic.com/classical/Name/Tom-Etheridge/Performer/390558-2
  • http://www.sinfinimusic.com/uk/learn/composers/gabriel-faure
  • http://www.mp3million.com/download/Gabriel%20Faure/Piano%20Quintets
  • http://www.cdbaby.com/Artist/CathyHung
  • http://cyberleninka.ru/article/n/sokrovennoe-iskusstvo-gabrielya-fore-i-tvorcheskie-iskaniya-hh-veka
  • Other Languages
    Afrikaans: Gabriel Fauré
    العربية: غابرييل فوري
    azərbaycanca: Qabriel Fore
    български: Габриел Форе
    čeština: Gabriel Fauré
    Ελληνικά: Γκαμπριέλ Φωρέ
    Esperanto: Gabriel Fauré
    español: Gabriel Fauré
    français: Gabriel Fauré
    hrvatski: Gabriel Fauré
    interlingua: Gabriel Fauré
    Bahasa Indonesia: Gabriel Fauré
    íslenska: Gabriel Fauré
    italiano: Gabriel Fauré
    Kabɩyɛ: Gabriel Fauré
    Lëtzebuergesch: Gabriel Fauré
    lietuvių: Gabriel Fauré
    latviešu: Gabriels Forē
    Plattdüütsch: Gabriel Fauré
    Nederlands: Gabriel Fauré
    norsk nynorsk: Gabriel Fauré
    português: Gabriel Fauré
    română: Gabriel Fauré
    srpskohrvatski / српскохрватски: Gabriel Fauré
    Simple English: Gabriel Fauré
    slovenčina: Gabriel Fauré
    slovenščina: Gabriel Fauré
    српски / srpski: Габријел Форе
    Türkçe: Gabriel Fauré
    українська: Габрієль Форе
    Tiếng Việt: Gabriel Fauré
    Bân-lâm-gú: Gabriel Fauré