Արթուր Էվանս
English: Arthur Evans

  • Արթուր Էվանս
    անգլ.՝ arthur evans
    sir arthur john evans.jpg
    Ծնվել էհուլիսի 8, 1851(1851-07-08)[1][2][3][4][5]
    Ծննդավայրnash mills, dacorum, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
    Մահացել էհուլիսի 11, 1941(1941-07-11)[1][2][3][4][5] (90 տարեկանում)
    Մահվան վայրՕքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
    Քաղաքացիությունflag of the united kingdom.svg Միացյալ Թագավորություն[6]
    Ազգությունանգլիացիներ
    ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ, Հերոու դպրոց և Օքսֆորդի համալսարան
    Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7], փիլիսոփայության դոկտոր և պատվավոր դոկտոր (1901)
    Ազդվել էjohn evans?
    Մասնագիտությունմարդաբան, արվեստագետ, հնագետ և դրամագետ
    Ծնողներհայր՝ john evans?
    Պարգևներ և
    մրցանակներ
    Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Թագավորական ոսկե մեդալ Կոպլիի մեդալ[8] Ասպետ-բակալավր medal of the royal numismatic society? Լոնդոնի հնությունների ընկերության անդամ Բրիտանական ակադեմիայի անդամ huntington medal award? և Լայելի անվան մեդալ
    ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Լինչեի ազգային ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
    arthur evans Վիքիպահեստում

    Սըր Արթուր Ջոն Էվանս (անգլ.՝ arthur john evans, հուլիսի 8, 1851(1851-07-08)[1][2][3][4][5], nash mills, dacorum, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 11, 1941(1941-07-11)[1][2][3][4][5], Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պատմաբան և հնագետ։ 1893-1920 թվականներին պեղումներ է կատարել Կրետե կղզում։ Հայտնաբերել է Կնոսոսի պալատի ավերակները, տաճարական, տնտեսական այլ կառույցներ։ Նրա հայտնագործություններն ապացուցեցին հին կրետացիների «մինչ փյունիկյան» պատկերագրության գոյությունը, պատկերացում տվեցին մինչհելլենական մշակույթի վերաբերյալ (որն Էվանսը անվանեց «մինոսյան»՝ առասպելական Մինոս թագավորի անունով), կարևոր նշանակություն ունեցան Կրետե-Միկենյան մշակույթի ուսումնասիրման համար[9]։

    Արքայական միության և Արքայական ինժեներական ակադեմիայի իսկական անդամ, փիլիսոփայական գիտությունների պատվավոր դոկտոր (1901)։ 1874-1908 թվականներին գլխավորում էր Արքայական դրամագիտական միությունը[10], 1902 թվականին միութան կողմից արժանացել է մեդալի[11]։ 1911 թվականին իր ունեցած ներդրման համար արժանացել է ասպետի կոչման։ 1936 թվականին ստացել է Քոփլիի մեդալ՝ «Կրետե կղզում կատարած առաջին աշխատանքների համար, որոնք իրենց ներդրումն են ունեցել մինոսյան քաղաքակրթության պատմության ուսումնասիրության մեջ»[12]։ Շվեդական ակադեմիայի կողմից ստացել է նաև ոսկե մեդալ[13]։

    Արթուր Էվանսը սերում էր սիրողական հնագետի ընտանիքից, կրթություն է ստացել Հերոու դպրոցում և Օքսֆորդի համալսարանում, որտեղ մասնագիտացել է ժամանակակից պատմության մեջ։ Չկարողանալով կրթաթոշակ ստանալ հնագիտություն ուսումնասիրելու համար՝ 1875-1882 թվականներին որպես լրագրող է աշխատում Բոսնիայում և Խորվաթիայում։ Ավստրիական իշխանությունների կողմից արտաքսվելուց հետո հաստատվել է Օքսֆորդում։ 1883-1908 թվականներին Օքսֆորդի Աշմոլյան թանգարանում եղել է գիտնական-հսկիչ։ Նաև Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր։ Հետաքրքրվելով Կրետեի հնություններով՝ 1899 թվականին ձեռք բերեց Կնոսոսի բլուրը և 1900-1930 թվականներին պեղումներ կատարեց։ 1908 թվականից ստանալով մեծ ժառանգություն՝ սեփական միջոցներով իրականացրեց Կնոսոսի պալատի վերականգնողական աշխատանքները, որը 1936 թվականին փոխանցեց Աթենքի Բրիտանական հնագիտական դպրոցին։ Կատարելով հնագիտական բազմաթիվ հայտնաբերումներ՝ Ա․ Էվանսը ժխտում էր հույների մասնակցությունը մինոսյան քաղաքակրթության ստեղծմանը և ձգտում էր հնացնել կրետեական գտածոները, որպեսզի այն չկապի միկենյան մշակույթի հետ։ Նա մենաշնորհեց նաև հնագույն էգեյան գրի վերծանման բնագավառում կատարվող ուսումնասիրությունները, սակայն հաջողություն չունեցավ։ Չնայած սխալներին՝ Էվանսի հիմնական հայտնաբերումները և տեսական ձեռքբերումները (մասնավորապես՝ Հին Կրետեի պատմության ժամանակագրությունը) հետագայում չվերանայվեցին։

  • Կենսագրություն
  • Ծանոթագրություններ
  • Գրականություն
  • Արտաքին հղումներ

Արթուր Էվանս
անգլ.՝ Arthur Evans
Sir Arthur John Evans.jpg
Ծնվել էհուլիսի 8, 1851(1851-07-08)[1][2][3][4][5]
ԾննդավայրNash Mills, Dacorum, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 11, 1941(1941-07-11)[1][2][3][4][5] (90 տարեկանում)
Մահվան վայրՕքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[6]
Ազգությունանգլիացիներ
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ, Հերոու դպրոց և Օքսֆորդի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7], փիլիսոփայության դոկտոր և պատվավոր դոկտոր (1901)
Ազդվել էJohn Evans?
Մասնագիտությունմարդաբան, արվեստագետ, հնագետ և դրամագետ
Ծնողներհայր՝ John Evans?
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Թագավորական ոսկե մեդալ Կոպլիի մեդալ[8] Ասպետ-բակալավր Medal of the Royal Numismatic Society? Լոնդոնի հնությունների ընկերության անդամ Բրիտանական ակադեմիայի անդամ Huntington Medal Award? և Լայելի անվան մեդալ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Լինչեի ազգային ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Arthur Evans Վիքիպահեստում

Սըր Արթուր Ջոն Էվանս (անգլ.՝ Arthur John Evans, հուլիսի 8, 1851(1851-07-08)[1][2][3][4][5], Nash Mills, Dacorum, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 11, 1941(1941-07-11)[1][2][3][4][5], Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պատմաբան և հնագետ։ 1893-1920 թվականներին պեղումներ է կատարել Կրետե կղզում։ Հայտնաբերել է Կնոսոսի պալատի ավերակները, տաճարական, տնտեսական այլ կառույցներ։ Նրա հայտնագործություններն ապացուցեցին հին կրետացիների «մինչ փյունիկյան» պատկերագրության գոյությունը, պատկերացում տվեցին մինչհելլենական մշակույթի վերաբերյալ (որն Էվանսը անվանեց «մինոսյան»՝ առասպելական Մինոս թագավորի անունով), կարևոր նշանակություն ունեցան Կրետե-Միկենյան մշակույթի ուսումնասիրման համար[9]։

Արքայական միության և Արքայական ինժեներական ակադեմիայի իսկական անդամ, փիլիսոփայական գիտությունների պատվավոր դոկտոր (1901)։ 1874-1908 թվականներին գլխավորում էր Արքայական դրամագիտական միությունը[10], 1902 թվականին միութան կողմից արժանացել է մեդալի[11]։ 1911 թվականին իր ունեցած ներդրման համար արժանացել է ասպետի կոչման։ 1936 թվականին ստացել է Քոփլիի մեդալ՝ «Կրետե կղզում կատարած առաջին աշխատանքների համար, որոնք իրենց ներդրումն են ունեցել մինոսյան քաղաքակրթության պատմության ուսումնասիրության մեջ»[12]։ Շվեդական ակադեմիայի կողմից ստացել է նաև ոսկե մեդալ[13]։

Արթուր Էվանսը սերում էր սիրողական հնագետի ընտանիքից, կրթություն է ստացել Հերոու դպրոցում և Օքսֆորդի համալսարանում, որտեղ մասնագիտացել է ժամանակակից պատմության մեջ։ Չկարողանալով կրթաթոշակ ստանալ հնագիտություն ուսումնասիրելու համար՝ 1875-1882 թվականներին որպես լրագրող է աշխատում Բոսնիայում և Խորվաթիայում։ Ավստրիական իշխանությունների կողմից արտաքսվելուց հետո հաստատվել է Օքսֆորդում։ 1883-1908 թվականներին Օքսֆորդի Աշմոլյան թանգարանում եղել է գիտնական-հսկիչ։ Նաև Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր։ Հետաքրքրվելով Կրետեի հնություններով՝ 1899 թվականին ձեռք բերեց Կնոսոսի բլուրը և 1900-1930 թվականներին պեղումներ կատարեց։ 1908 թվականից ստանալով մեծ ժառանգություն՝ սեփական միջոցներով իրականացրեց Կնոսոսի պալատի վերականգնողական աշխատանքները, որը 1936 թվականին փոխանցեց Աթենքի Բրիտանական հնագիտական դպրոցին։ Կատարելով հնագիտական բազմաթիվ հայտնաբերումներ՝ Ա․ Էվանսը ժխտում էր հույների մասնակցությունը մինոսյան քաղաքակրթության ստեղծմանը և ձգտում էր հնացնել կրետեական գտածոները, որպեսզի այն չկապի միկենյան մշակույթի հետ։ Նա մենաշնորհեց նաև հնագույն էգեյան գրի վերծանման բնագավառում կատարվող ուսումնասիրությունները, սակայն հաջողություն չունեցավ։ Չնայած սխալներին՝ Էվանսի հիմնական հայտնաբերումները և տեսական ձեռքբերումները (մասնավորապես՝ Հին Կրետեի պատմության ժամանակագրությունը) հետագայում չվերանայվեցին։

Other Languages
العربية: آرثر إيفانز
беларуская: Артур Джон Эванс
беларуская (тарашкевіца)‎: Артур Джон Эванз
български: Артър Евънс
català: Arthur Evans
čeština: Arthur Evans
Cymraeg: Arthur Evans
Deutsch: Arthur Evans
Ελληνικά: Άρθουρ Έβανς
English: Arthur Evans
Esperanto: Arthur Evans
español: Arthur Evans
galego: Arthur Evans
hrvatski: Arthur Evans
magyar: Arthur Evans
Bahasa Indonesia: Arthur Evans
italiano: Arthur Evans
한국어: 아서 에번스
lietuvių: Arthur Evans
Bahasa Melayu: Arthur Evans
Nederlands: Arthur John Evans
polski: Arthur Evans
português: Arthur Evans
română: Arthur Evans
русский: Эванс, Артур
srpskohrvatski / српскохрватски: Arthur Evans
slovenčina: Arthur Evans
slovenščina: Arthur Evans
српски / srpski: Артур Еванс
svenska: Arthur Evans
Türkçe: Arthur Evans
українська: Артур Еванс