Անտարկտիկա

Հարավային կիսագունդը և Անտարկտիդան

Անտարկտիկան Երկիր մոլորակի հարավային բևեռային շրջանն է, որի մեջ մտնում են Անտարկտիդան և հարող Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների հարավային մասերը (երբեմն այդ օվկիանոսների հարավային հատվածները միավորում են մեկ միասնական՝ Հարավային օվկիանոսի մեջ)։

Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում՝ հիմնականում Անտարկիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով։ Տարածքը կազմում է է 14.0 քառակուսի կիլոմետր (5.4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը Ասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո։ Համեմատության համար նշենք, որ Անտարկտիկան Ավստրալիայից երկու անգամ մեծ է։ Անտարկտիկայի տարածքի 98% ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 միլ (1.6 կիլոմետր)։

Անտարկտիկան համարվում է ամենացուրտ, ամենաչոր մայրցամքը՝ ամենաուժեղ քամիներով. համեմատաբար բարձրադիր է։ Անտարկտիկան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով ( 8 ինչ), որը տարածքի համեմատ նվազ է։ [4] Երբեմն օդի ջերմաստիճանը հասնում է −89 °C (−129 °F)։[5] Մշտական մարդկային բնակատեղիներ չկան, սակայն տարեկան 1,000 -ից 5,000 մարդ հետազոտության նպատակով որոշ ժամանակ հաստատվում է տարածքում տեղակայված հետազոտական կերտրոններում։ Այնտեղ գոյատևում են միայն ցրտակայուն օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններ, ծովահորթեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր և պրոտիստաներ։ Նմանատիպ բուսականությունը բնորոշ է տունդրային։

Չնայած այն փաստին, որ դեռ հնուց մարդիկ բազմաթիվ առասպելներ և կարծիքներ են հայտնել Terra Australis ("Հարավային մայրցամաք" - ի) մասին, առաջին ընդունված վարկածը ապացուցվել է Ֆաբիան Գոտլիեբ վոն Բելինգշաուզենի և Միխաիլ Լազարեվի Վոստոկ և Միրնի ռուսական հետազոտության կողմից 1820 թվականին։ Սակայն, 19- րդ դարի երկրորդ կեսին մայրցամաքը բոլորովին անտեսված էր անտանելի միջավայրի, միջոցների պակասի և տարածքի մեկուսացման պատճառով։ 1959 թվականին 12 երկրների կողմից ստորագրվեց Անտարկտիայի դաշինքը Antarctic Treaty. այսօր երկրների քանակը կազմում է 49։ Դաշինքը արգելում է բոլոր տեսակի ռազմական գործողությունների և հանքագործության իրականացումը։ Արգելված է նաև այն ամենը, ինչը վերաբերում է միջուկային ռումբերի պատրաստման և պայթեցման գործընթացներին՝ նպատակ ունենալով պահպանել մայրցամաքի օզոնային շերտը և քաջալերել միայն գիտական հետազոտությունները։ Այսօր հոտազոտություններ են իրականացվում բազմաթիվ երկրներից ավելի քան 4,000 գիտնականների կողմից։

Ստուգաբանություն

Մայրցամաքի «Անտարկտիկա» անվանման առաջին պաշտոնապես կիրառումը վերագրվում է քարտեզագիր Ջոն Ջորջ Բարտոլոմեոսին։ Անտարկտիկա անվանումը հունական ἀνταρκτική (antarktiké) բարդ բառի լատինացված տարբերակն է՝ հուն․՝ ἀνταρκτικός (antarktikos) բառի իգական սեռը, որը «Արկտիկ» բառի հականիշն է «Հյուսիսի հակառակը»։

Other Languages
Alemannisch: Antarktis
azərbaycanca: Antarktika
башҡортса: Антарктика
Boarisch: Antarktis
беларуская: Антарктыка
беларуская (тарашкевіца)‎: Антарктыка
български: Антарктика
буряад: Антарктика
Чӑвашла: Антарктика
Deutsch: Antarktis
dolnoserbski: Antarktis
English: Antarctic
eesti: Antarktika
suomi: Antarktis
Võro: Antarktiga
Nordfriisk: Antarktis
hornjoserbsce: Antarktis
magyar: Antarktisz
Ilokano: Antartiko
日本語: 南極
ქართული: ანტარქტიკა
Qaraqalpaqsha: Antarktida
қазақша: Антарктика
kalaallisut: Antarktis
Кыргызча: Антарктика
latviešu: Antarktika
Bahasa Melayu: Antartik
norsk nynorsk: Antarktika
norsk: Antarktis
polski: Antarktyka
română: Antarctica
русский: Антарктика
Scots: Antarctic
Simple English: Antarctic
shqip: Antarktis
Türkmençe: Antarktida
Türkçe: Antarktik
українська: Антарктика
oʻzbekcha/ўзбекча: Antarktika (qutb)
Tiếng Việt: Vùng Nam Cực
Yorùbá: Antárktìkì
Bân-lâm-gú: Lâm-ke̍k-chiu
粵語: 南極地區